Ինձ անընդհատ «տուլիտ են անում». կանադացի աղջկա պատմությունը` վարքագծային ծուղակների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    398.09
  • RUBLE
    3.88
  • 410.31
WEATHER
--1.91 oC

Ինձ անընդհատ «տուլիտ են անում». կանադացի աղջկա պատմությունը` վարքագծային ծուղակների մասին

13:10 09.10.2019

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին ներկա տնտեսագետ Ռուբեն Գևորգյանը խոսեց Հայաստանում տարածված նորմի՝ վարքագծային ծուղակների մասին, և որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, օրինակ բերեց.

«Մի օրինակ պատմեմ. մի կանադացի աղջիկ, որ երկու ամիս Հայաստանում էր փոխանակման ծրագրով, պատմում է, որ Վերնիսաժում նվեր է առել, եկել է տուն, հասկացել է, որ այն չէր, ինչ ցանկացել է գնել, կողքից մեկն ասել է, թե «տուլիտ են արել», նա չէր հասկացել բառը, թեև ծնողները Հայաստանից են գնացել, նա ասաց, թե երկու ամիս է` Երևանում եմ, բայց նոր հասկացա` ինչ են անում, անընդհատ «տուլիտ են անում», դա շատ կարևոր վարքագծային ինստիտուցիոնալ ծուղակի մասին է: Այդ նույն տրամաբանությամբ մենք առևտուր ենք անում, կրթական կամ այլ ծրագրեր ենք մատուցում: Ամենակարևորը ծուղակների դեպքում, երբ այդ վարքագիծն ընդունված է, էլի օրինակ բերեմ,  որպեսզի պարզ լինի. այն մարդը, ով «տուլիտ է արել» աղջկան, երեկոյան քեֆ անելիս հպարտացել է, ու որևէ մեկը չի քննադատել, այսինքն՝ ընդունված վարքագիծ է»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ այդ ծուղակները ձևավորվել են ոչ վաղուց, և մենք այսօր ինչ-որ ծուղակների մեջ ենք, որոնք այնքան խորը չեն` 20-30 տարում ենք ձևավորել, որը մեծ չէ: Նրա կարծիքով՝ հնարավոր են փոփոխություններ:

«Այն, ինչ ասում եմ «վարքագիծ», կոչվում է «մանր խախտումների ստրատեգիա»»,- հավելեց նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

22:46 15.01.2025

ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […] ...

SHANTNEWS

22:00 15.01.2025

SHANTNEWS

Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

21:54 15.01.2025

Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […] ...

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

21:42 15.01.2025

Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: ...

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին

21:30 15.01.2025

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին

Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:   ...

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

21:20 15.01.2025

Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...

BACK_TO_TOP