Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրենի համար վարկ վերցրած դասախոսները հայտնվել են դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրենի համար վարկ վերցրած դասախոսները հայտնվել են դատարանում

18:45 08.10.2019

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 14 աշխատակիցներ դիմում են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ իրենք համարվում են մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներ:

Ըստ նրանց` նախկին տնօրենի խնդրանքով իրենք վարկեր են վերցրել կամ հանդես են եկել որպես երաշխավորներ, վարկի գումարը ստացել է Կարինե Ավդալյանը, իսկ հիմա պարզվել է, որ նա վարկային պարտավորությունները չի կատարել: Բանկը դատարան է դիմել կոնսերվատորիայի աշխատակիցներից գումարները բռնագանձելու պահանջով: Բռնագանձման ենթակա գումարը մի քանի տասնյակ միլիոն դրամ է կազմում:

Կոնսերվատորիայի աշխատակիցների անուններով 2013 թվականին 13 լոմբարդային վարկ է ձևակերպվել: Յուրաքանչյուր վարկի համար էլ կոնսերվատորիայի 2-ական աշխատակից երաշխավոր է հանդիսացել, այսինքն` ընդհանուր մոտ 40 մարդ է ներգրավված վարկային պատմության մեջ:

«Մեր հայցի խնդիրը այն է, որ 2013 թվականին Կարինե Ավդալյանը լոմբարդային վարկ է վերցրել կոնսերվատորիայի շատ դասախոսների անուններով և մի մասին էլ խնդրել է, որպեսզի կանգնեն երաշխավոր ու բոլորին խոսք է տվել, որ երկու ամիս հետո բոլորի վարկը կմարի, փառատոնի հովանավորները գումարները կտան և ինքը այդ հարցերը կլուծի: Հիմա մեր պահանջը այն է, որ բոլոր տեսակի վարկերից, բոլոր տեսակի պարտականություններից, բոլոր տեսակի «սև ցուցակ» հասկացություններից մեզ ընդհանրապես ազատեն, որովհետև մենք վստահ ենք, որ մենք նախկին համակարգի զոհեր ենք: Չենք կարողացել ամեն ինչի մասին բացեիբաց խոսել, չենք կարողացել չենթարկվել, մենք խաբված ենք եղել: Մեզ խոսք են տվել մեկ բան, արել են մեկ այլ բան »,- SHANTNEWS.am-ին ասել է կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Ռիտա Աղայանը:

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները ներկայացրին, որ այս պատմությունը 6 տարվա վաղեմության է, իրենք վստահել են ու ընդառաջել մասնաճյուղի նախկին տնօրենի խնդրանքին:

Վարկային այս խառնաշփոթում կոնսերվատորիայի մասնաճյուղի աշխատակիցներին պարզ չէ, թե ինչպես է ընդամենը 35 հազար դրամ աշխատավարձ ստացող հավաքարարին 10 մլն վարկ տրվել և թե ինչու իրենց չեն անհանգստացրել 6 տարի առաջ, երբ վարկային պարտավորությունները կոնսերվատորիայի նախկին տնօրենը վաղուց չէր կատարում:

Կարինե Ավդալյանին մի քանի մեղադրանք է առաջադրված: Նրան կալանավորելու որոշում դատարանը կայացրել է սեպտեմբերի 27-ին: Նույն օրն էլ ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրենի գործողություններից տուժածներին հորդորելով դիմել իրավապահներին: 14 աշխատակից հետևել է հորդորին ու դիմել Շիրակի մարզի դատախազություն:

Շիրակի մարզի դատախազին ուղղված դիմումը այսօրվա դատական նիստի հետաձգման պատճառներից մեկն էր: Նախ` դատախազությունը որոշում պետք է կայացնի կոնսերվատորիայի աշխատակիցներին Կարինե Ավդալյանի գործողություններից տուժած ճանաչել կամ չճանաչելու մասին:

Այսօր դատական նիստը հետաձգելու ևս մեկ հիմնավորում էլ կար՝ հայցվոր կողմը՝ բանկի ներկայացուցիչը, դատարան չէր եկել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

19:28 27.11.2024

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

19:23 27.11.2024

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

19:17 27.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

19:12 27.11.2024

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ: Գործադիրի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամակահատվածում իրականացվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ Կառավարությունը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր […] ...

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

19:07 27.11.2024

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: «Միևնույն ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից […] ...

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

18:58 27.11.2024

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը համարվում է տասնամյակի ամենամեծ ֆուտբոլային տաղանդներից մեկը։ Այսօր նրա տիտղոսների հավաքածուն կհամալրվի ևս մեկ մրցանակով։ Daily Sport-ի տեղեկություններով՝ Յամալը կհայտարարվի որպես Golden Boy մրցանակի դափնեկիր, որն ամեն տարի Tuttosport-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Քվեարկության արդյունքներով Յամալն առաջ է անցել Էնդրիկից, Ուորեն Զաիր-Էմերիից, Պաու Կուբարսիից, Արդա Գյուլերից, Սավինյոից, […] ...

BACK_TO_TOP