«Թուրքական ավիաուղիները» կմտնեն Հայաստանի օդային շուկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+24.09 oC

«Թուրքական ավիաուղիները» կմտնեն Հայաստանի օդային շուկա

15:42 30.11.2017

Turkish Airlines թուրքական ավիափոխադրող ընկերությունը մտադիր է հաջորդ տարի դեպի Երևան օդային փոխադրումներ սկսել։ Այս մասին ընկերության տնօրենը հայտնել է թուրքական «Անադոլու» պետական գործակալությանը։

«Լինելու են նոր ուղղություններ դեպի Արևելք, Աֆրիկա, ԱՊՀ երկրներ (Հայաստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան) …»,— նշել է ընկերության տնօրենը։

Թուրքական Atlas ավիաընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Օդանավակայանից թռիչքներ իրականացնող բոլոր ընկերությունների ցանկը հասանելի է այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելում թիրախների վրա հարձակումների մասին

14:24 08.10.2024

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելում թիրախների վրա հարձակումների մասին

Իրաքի իսլամական դիմադրության շրջանակներում իրաքյան զինված շիա խմբավորումները հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են հինգ թիրախների վրա Իսրայելի հյուսիսում և կենտրոնում: «Շարունակելով մեր մոտեցումը՝ դիմակայելու օկուպացիային և աջակցելու մեր ժողովրդին Պաղեստինում և Լիբանանում, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկները գրոհել են օկուպացված տարածքների կենտրոնում և հյուսիսում թիրախները՝ օգտագործելով առաջադեմ «Ալ-Արքաբ» թեւավոր հրթիռներ և անօդաչու […] ...

Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

14:07 08.10.2024

Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

13:58 08.10.2024

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման […] ...

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք․ Երևանի քաղաքապետարան

13:51 08.10.2024

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք․ Երևանի քաղաքապետարան

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք, հրավիրում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված […] ...

Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «թուրքական լավ նվեր» է ուղարկել

13:42 08.10.2024

Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «թուրքական լավ նվեր» է ուղարկել

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Ինչպես ասել է Ուշակովը, Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել երկու ղեկավարների երեկվա զրույցից առաջ։ Պուտինի օգնականը չի մանրամասնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Նաև, […] ...

Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել․ Ուշակով

13:30 08.10.2024

Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել․ Ուշակով

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին։ Նման գաղափար կար, բայց մեկի կողմից չաջակցվեց»,-ասել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի […] ...

BACK_TO_TOP