11:14 07.10.2019
ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ: Թեման առնչվում է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին»: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում նշել է, որ թեև երկու տարածքների մասին են խոսելու, բայց խնդիրը համընդհանուր է նաև մյուս թաղամասերի համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը, ով վարում էր լսումները, հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը համաժողովի մասնակցելու պատճառով չի կարող ներկա գտնվել:
Լսումների ընթացքում նախատեսվում են հանրային սեկտորի ներկայացուցիչների հարցերը, որից հետո ներկաներին կտրվի ելույթի հնարավորություն:
«Երբ այս գործընթացն սկսվեց, առաջին օրվանից աշխատել եմ ՀՀ ՄԻՊ առաջին, երկրորդ պաշտպանի օրոք, ինքս մասնակցություն եմ ունեցել ՄԻՊ-երի ելույթների կազմմանը, խնդիրներին տեղյակ եմ, բազմաթիվ այցեր եմ ունեցել բնակարաններ, շատերիդ ճանաչում եմ և կարծում եմ, որ խնդիրները, որ կներկայացնենք, բխում են հենց այդ իրավիճակներից»,-ասել է Արման Թաթոյանը:
Նա խոսել է նաև սեփականության իրավունքի, սեփականության տնօրինման ազատության մասին:
«Օրինակ՝ Երևանի կառուցապատման ծրագրով պարբերաբար առաջ է եկել քաղաքացիների բնակարանները, շինությունները հասարակական կարիքների համար վերցնելու անհրաժեշտություն: Առանձին օրենք, որը պետք է վերաբերեր հատկապես այդ գործընթացին, այդպես էլ չի եղել, դրա բացակայության հետևանքով զանգվածաբար խախտվել են սեփականատիրոջ իրավունքները, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական»։
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...