Լինելով մի քանի սերունդ ուսուցիչների ընտանիքից` մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ. Արևիկ Անափիոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+3.09 oC

Լինելով մի քանի սերունդ ուսուցիչների ընտանիքից` մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ. Արևիկ Անափիոսյան

17:18 05.10.2019

Ուսուցչի տոնի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ  փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ: Մեզ հետ զրույցում Անափիոսյանը նշեց, որ մաղթում է, որ ուսուցիչները մեծ նվիրումով անեն իրենց գործը, ձգտեն նորարարության և սերունդներ կրթելու գիտակցումն ընդլայնվի.

«Ես ինքս, լինելով մի քանի սերունդ ուսուցիչների ընտանիքից, մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ: Ես ուսուցիչ չեմ, այլ դասախոս եմ, գիտեմ, թե դա ինչ բարդ աշխատանք է: Ես հույս ունեմ, որ այն գործը, որ անում եմ, եղել է ինչ-որ տեղ իրենց ավանդը և ես հիմա դա վերադարձնում եմ հանրությանը: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հասկանա, որ ներդրում ունի անհատի՝ մարդ դառնալու ճանապարհին»:

Հիշեցնենք, որ թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը  զրուցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կազմվել է տարվա խորհրդանշական հավաքականը

18:54 18.12.2024

Կազմվել է տարվա խորհրդանշական հավաքականը

FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հրապարակվել է 2024 թ. խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Արգենտինա)։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Վիլյամ Սալիբա («Արսենալ», Ֆրանսիա), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Գերմանիա)։ Կիսապաշտպաններ. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Տոնի Կրոս (ավարտել է կարիերան, Գերմանիա), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)։ Հարձակվողներ. […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

18:48 18.12.2024

Վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: «Գյումրիում ներկա գտնվեցինք Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

18:44 18.12.2024

Արաբկիրի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրյա քաղաքացի մի կին թմրանյութ է իրացնելու Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդուն: Տեղեկությունն իրացվեց օպերատիվորեն: Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել Երևանում բնակվող օտարերկրյա քաղաքացին և 66-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: 25-ամյա […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ

18:38 18.12.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին։ «Ամենաջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Թող այս օրը միասնություն, առաջընթաց և բարեկեցիկ ապագա ոգեշնչի բարեկամական Կատարին»,-նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Warmest congratulations & best wishes to the Government & people of […] ...

Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել

18:32 18.12.2024

Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխել է տղամարդկանց և կանանց քաշային կարգերը: Դրանք կգործեն 2025 թվականի հուլիսից։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդիկ կմրցեն 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ […] ...

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

18:27 18.12.2024

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։ Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։ Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են […] ...

BACK_TO_TOP