20:19 05.10.2019
Այս տարի Շիրակի մարզի 52 գյուղերում կարկտահարության վնասները կազմում են շուրջ 3 մլրդ դրամ: Ընդ որում, կարկտահարված դաշտերը հետո նաև երաշտից են տուժել: Մարզի ջրամբարներում կուտակված ջուրը չի բավարարել պահանջարկը: Օրինակը Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում է: Ոռոգման սեզոնին ընդամենը մեկ անգամ է ջուրը գյուղ հասել, որի հետևանքով չորացել են կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի և թրաշուշանի դաշտերը:
Արթիկի տարածաշրջանը միակն է մարզում, որտեղ գյուղացիները ծաղկի մշակումով են զբաղվում: Ծաղկի դաշտերը կարկտահարությունից ու երաշտից տուժել են 100 տոկոսով: Սա համապատասխան հանձնաժողովն է հաշվարկել, բայց փոխհատուցվող գյուղերի ցանկում Սարատակը չի ընդգրկվել:
Սպիտակ, կարմիր ու վարդագույն… տարվա այս եղանակին Սարատակի դաշտերը սովորաբար այս գույներով են ներկվում: Մի քանի հեկտար ձգվող թրաշուշանի դաշտերում ծաղկաքաղը ձգվում է մինչև հոկտեմբերի վերջ: Բայց այս տարի դաշտերում ծաղիկները հատուկենտ են: Ցանել են, մշակել, բայց ոռոգման սեզոնին ջրել չեն կարողացել, ծաղիկների փոխարեն հիմա միայն չորացած ցողուններն են դաշտերում:
Ծաղկի մշակությամբ Սարատակում 6 ֆերմերային տնտեսություն է զբաղվում: 3 հեկտարից ավելի դաշտերը ոռոգման սեզոնին ընդամենը մեկ, լավագույն դեպքում երկու անգամ են կարողացել դաշտերը ջրել հունիս և հուլիս ամիսներին: Օգոստոսին արդեն ջրամբարում բավարար քանակության ջուր չի եղել: Ոռոգման ջուր Վարդաքարի ջրամբարից բաց չեն թողնում արդեն երկու ամիս: Հիմնավորումը մեկն է՝ ջրամբարում մեռյալ ծավալի ջուր կա, որն անհրաժեշտ է պահպանել բնապահպանական նկատառումներով:
«Ջրի քիչ լինելը այնպես չէ, որ ինչ-որ մեկի ցանկությունն էր: Այս տարի երաշտ էր, ջրամբարում ջուր չկար: Մեկ անգամ ջրեց ժողովուրդը, երկրորդ ջուր չկարողացան անել: Մեր գյուղում կարկտահարությունից 100 %-ով տուժել էին նաև ցորենի ցանքերը, ծաղկի դաշտերը, 80%-ով էլ՝ կարտոֆիլը: Հանձնաժողովն արձանագրեց, բայց աջակցության գումարներ մենք չենք ստացել: Կարևորն այն է, որ արձանագրել են 100% վնաս, բայց հետո ես գնացի մարզպետարան, ակտի մեջ նայեցի, որ գրված էր 70%»,- SHANTNEWS-ին ասել է Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանը:
Սարատակի կարկտահարության վնասները բարձր են, տարբեր մշակաբույսերի վնասները տարբեր են եղել: Սա նշում է գյուղվարչության պետը: Բայց. ըստ նրա, փոխհատուցում ստացողների ցանկում հայտնվել են հունիսի 27-ի ամենաուժեղ կարկտից տուժած գյուղերը:
«Սարատակ գյուղի վնասները բավական բարձր են: Սա կա արձանագրված, բայց խնդիրը դրանում չէ: Իրենց աջակցություն չի ցուցաբերվել միայն այն պատճառով, որ Կարմիր Խաչի որոշումով ընտրվել են այն գյուղերը, որոնք կարկուտից վնասներ կրել են հունիսի 27-ին, իսկ Սարատակում կարկտահարություն եղել է հունիսի 24-ին»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
Բացի Կարմիր խաչի աջակցությունից, այլ փոխհատուցում առայժմ չկա: Այս տարի Շիրակի մարզում 8 անգամ է կարկտահարություն եղել, իսկ Կարմիր խաչն ընտրել է կոնկրետ մեկ օրվա տուժածներին: Հունիսի 24-ին ոչ միայն Սարատակը, այլև հարևան Հոռոմն ու Լուսակերտն են տուժել: Բոլոր 3 գյուղերն էլ փոխհատուցվողների ցանկում չեն:
18:30 27.11.2024
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում18:19 27.11.2024
96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...
18:14 27.11.2024
Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...
18:10 27.11.2024
«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել ԴանիելյանԵրևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...
18:05 27.11.2024
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...
17:55 27.11.2024
Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...