21:22 06.10.2019
«Այո, վերադարձել ենք Հրայր Թովմասյանի քվեարկության հետ կապված, որովհետև դա կարևոր ենք համարում այն դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, որը հանձնառել է իրականացնել մեր քաղաքական ուժը»,- «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ պատվիրակության մի քանի անդամներ մեկուկես օր շուտ են վերադարձել Ստրասբուրգից, որ մասնակցեն ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննարկումներին և քվեարկությանը: Պատգամավորն ասել է, որ պատվիրակության կազմն ամեն տարի հաստատվում է կամ փոխվում, և այս պահի դրությամբ պատվիրակության անդամներից Հովհաննես Իգիթյանին փոխելու մտադրություն կամ այդ մասին քննարկում չկա:
ԵԽԽՎ-ում քննարկման թեման եղել է «Պաշտպանելով և աջակցելով ահաբեկչության զոհերին»: Հարցին՝ ո՞րն է ահաբեկչությունը իրականում՝ Սեպտեմբերի 11-ը, հոկտեմբերի 27-ը, ՊՊԾ գնդի գրավումը, պատգամավորը պատասխանեց, որ իրենք ունեին հստակ դիրքորոշում՝ դուրս չգալ համաեվրոպական օրակարգից, սակայն ԵԽԽՎ նիստում Ադրբեջանի պատվիրակությունը հիշեց բոլոր «ահաբեկչական» խմբավորումներին:
«Նույն տեքստը բոլոր հինգը կարդացին, դրանից հետո մենք չէինք կարող չպատասխանել: Եվրոպացի պատվիրակներից մեկը խնդրեց դադարեցնել այդ «փոխհրաձգությունը» և ինձ շնորհակալություն հայտնեցին դրա համար: Բավականին բարդ, լարված քննարկում էր: Միայն մեկ հարց կար, որին մենք հումորով վերաբերվեցինք՝ սպերմաների հարցն էր: Այդտեղ մեզ չկապեցին Արցախի հետ»,- պատմել է պատգամավորը ԵԽԽՎ նիստի աշխատանքների մասին:
«Իրականում թե՛ իմ, թե՛ պարոն Մարուքյանի ելույթներում տեղ էր գտել խոսել քառօրյա պատերազմի մասին ահաբեկչության կոնտեքստում, բայց ավելի ընդհանրական ձևով: Ես անձամբ համեմատելու էի Սիրիայի հետ: Բայց այն, ինչ կիրառեցին իրենք, ստիպեց մեզ դուրս գալ նախապես մշակված տեքստերից»,- ասել է Տաթևիկ Հայրապետյանը:
Նա պատմել է նաև, որ ԵԽԽՎ-ում շատ կարևոր են ոչ միայն ելույթներն, այլև անձնական շփումները: Եվ եվրոպացիներին պետք է ներկայացնել խնդիրները համամարդկային կոնտեքստով՝ տվյալ դեպքում ահաբեկչության: Պատգամավորը պատմել է, որ Ադրբեջանի պատվիրակության հետ «փոխհրաձգությունից հետո ասել է, թե կարծես «տեռոր արեցին այդ մարդկանց»:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից20:16 28.11.2024
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...
20:08 28.11.2024
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալԱրդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...
19:57 28.11.2024
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետԿանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...
19:53 28.11.2024
Հրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերըՄիասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: ...
19:49 28.11.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցելՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-18:00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք), դեկտեմբերի 5-ին, ժամը 10:00-12:00, […] ...