08:31 04.10.2019
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն երկրում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն է սահմանել։ Ցույցերի պատճառ է հանդիսացել վառելիքի շուկայում կատարված բարեփոխումը։
Նա նշել է, որ իշխանությունները չեն պատրաստվում շանտաժի ենթարկվել և կգործեն օրենքին համապատասխան։ Նրա խոսքով՝ կառավարությունը բաց է երկխոսության համար։
Հիշեցնենք, որ ցույցերն Էկվադորում սկսվել են այն բանից հետո, երբ Մորենոն ստորագրել է հրաման՝ հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին։ Դրա հետևանքով վառելիքի գինը բարձրացել է։ Ցույցերի մասնակիցները պահանջում են չեղարկել հրամանը։
18:48 18.12.2024
Վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: «Գյումրիում ներկա գտնվեցինք Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:44 18.12.2024
Արաբկիրի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրյա քաղաքացի մի կին թմրանյութ է իրացնելու Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդուն: Տեղեկությունն իրացվեց օպերատիվորեն: Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել Երևանում բնակվող օտարերկրյա քաղաքացին և 66-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: 25-ամյա […] ...
18:38 18.12.2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին։ «Ամենաջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Թող այս օրը միասնություն, առաջընթաց և բարեկեցիկ ապագա ոգեշնչի բարեկամական Կատարին»,-նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Warmest congratulations & best wishes to the Government & people of […] ...
18:32 18.12.2024
Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվելԾանրամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխել է տղամարդկանց և կանանց քաշային կարգերը: Դրանք կգործեն 2025 թվականի հուլիսից։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդիկ կմրցեն 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ […] ...
18:27 18.12.2024
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։ Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։ Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են […] ...
18:22 18.12.2024
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալիցԴեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել […] ...