Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի․ Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
0.09 oC

Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի․ Սիմոնյան

13:51 03.10.2019

Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Թովմասյանն այս օրերին հերթական քաղաքական դիրքորոշումներն է արտահայտել, ինչն անթույլատրելի է։

Սիմոնյանը մեջբերեց, որ Թովմասյանը հայտարարել է, որ այս նախաձեռնությամբ փորձ է արվում չեզոքացնել միակ մարմինը, որ քաղաքական որոշումներին կարող է ստոպ ասել։ Սիմոնյանը հակադարձեց Թովմասյանի այս խոսքերին։

«Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի։ Մի՛ վերագրեք Ձեզ այդ ողջ դատարանի ֆունկցիան։ Մի՛ փորձեք դրանով չակերտավոր «հանցակից» սարքել Սահմանադրական դատարանի մյուս անդամներին, դատավորներին»,- ասաց Սիմոնյանը։

Փոխխոսնակը նաև ավելացրեց, որ դատավորը, դատարանի անդամը պետք է վստահություն վայելեն հանրության շրջանում, իսկ Թովմասյանը նման վստահություն չի վայելում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրեյ Մովսեսյանը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

20:17 27.12.2024

Անդրեյ Մովսեսյանը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Մովսեսյանը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզական տնօրենի պաշտոնից, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։ 49-ամյա մասնագետը 2012 թվականից էր այս ակումբի համակարգում։ Սկզբում նա աշխատում էր սկաուտական բաժնում, որը գլխավորել էր 2020-ին։ 2022-ին Մովսեսյանը նշանակվել էր ԲԿՄԱ-ի մարզական տնօրեն։ Անդրեյ Մովսեսյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2000-2003թթ., մասնակցել է 18 խաղի ու […] ...

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

20:12 27.12.2024

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10 […] ...

Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ

20:06 27.12.2024

Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն»։ ...

SHANTNEWS

20:00 27.12.2024

SHANTNEWS

«Ռեալի» ղեկավարությունը որոշել է փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը

19:55 27.12.2024

«Ռեալի» ղեկավարությունը որոշել է փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը

«Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը, հայտնում է Marca-ն: «Սանտյագոն» կկրճատվի և կմնա ուղղակի «Բերնաբեու» անունը: Այս որոշումը կոմերցիոն նպատակ է հետապնդում: «Ռեալի» տնային արենայի վերակառուցումը սկսվել էր 2019 թվականին, ղեկավարությունը խոստացել էր այն ավարտել 2023-ի վերջին, սակայն ժամկետը հետաձգվել էր: Նոր «Բերնաբեուն» վերակառուցելու համար իսպանական ակումբը ծախսել էր 1.76 միլիարդ […] ...

Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը

19:50 27.12.2024

Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը

Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի շահառուների վերապատրաստումների 1-ին փուլը, որին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցները, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների օգնականներ, գործավարներ և նիստերի քարտուղարներ: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը համակարգի վերապատրաստման մասնակիցներին ներկայացնելով էլեկտրոնային համակարգը՝ հայտնել է, որ 2023 թ. հունիսին […] ...

BACK_TO_TOP