Գյումրիից Ամասիա տանող ճանապարհի ու կամրջի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 20-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրիից Ամասիա տանող ճանապարհի ու կամրջի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 20-ին

21:25 01.10.2019

Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մի քանի օր դադարեցված են: 6 կմ երկարության հատվածում մեկ ամիս առաջ մեկնարկած շինարարությունը ժամանակավոր է դադարեցվել: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ նախագծային:

Պարզապես աշխատանքներն իրականացնող երկու շինընկերություններն այս պահին ամբողջ շինտեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացրել են միջպետական ճանապարհի ՝ Աշոցք-Բավրա հատվածի ասֆալտապատումը ժամանակին ավարտելու գործին:

Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի հիմնանորոգումը կշարունակվի Աշոցք-Բավրայի շինարարությունն ավարտելուց հետո: Այս ընթացքում շինարարը կհասցնի ամբողջությամբ ավարտել Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի երկու հատվածներն իրար կապող կամուրջների ամրացումը:Ամասիայի տարածաշրջանի 18 գյուղեր հասնելու իակ ու հիմնական ճանապարհը սա է: 25 կմ երկարության ճանապարհի 6 կմ-ը վերջապես հիմնանորոգվող ճանապարհների ցանկում  է հայտնվել:

18 գյուղերի բնակիչների համար 30 տարի ճանապարհը սպասարկող ընկերությունը ամառ-ձմեռ տրակտորներով մեծ ու փոքր փոսերը հարթեցնելով ու մոտակայքից բերված կավային խառնուրդով էր միայն անցանելի դարձնում:

Առաջին անգամ նույն ճանապարհը կապիտալ նորոգվում է: Հիմքերն ու ներքին ենթակառուցվածքներն ամրացվել են, շրջադարձերի այն հատվածներում, որտեղ տեսանելիություն գրեթե չկար, ժայռերը կտրելու հաշվին ճանապարհը լայնացվել է ու դարձել 11 մետրից ավելին, որից 7․20 մետրը երթևեկելի մասն է:Լայնացնելուց բացի, ամրացվել են նաև Ջրաձոր գյուղի ձորամերձ հատվածների ճամփեզրին հին բետոնե արգելապատնեշները, կառուցվել են նաև նորերը: Հիմա ճանապարհի աշխատանքները դադարեցված են: Բանվորական ուժն ու տեխնիկան տեղափոխվել է Աշոցք:Գյումրի-Բավրա մինչև Վրաստանի սահման հասնող 40կմ երկարության միջպետական ճանապարհի ամենավատ վիճակում գտնվող՝ 9 կմ հատվածն է հիմնանորոգվում:

Ամասիայի ճանապարհի շինարարության ժամանակավոր դադարի ընթացքում շրջանցիկ ելք ու մուտքի խնդիրն են լուծելու, որ մեքենաների երթևեկությունը չխանգարի ասֆալտապատմանը:

Շինարարությունն այժմ դադարեցված չէ ամենակարևոր հատվածում: Խոսքը 36 մետր երկարության կամրջի մասին է: Հիմնովին ամրացվում է 60-ականներին կառուցված կամուրջն իր կամրջակներով: Մասնագիտական ուսումնասիրություններ կատարվել են, կամրջի ընդհանուր վիճակը գնահատել են բավարար:Կամուրջը հենված է գետի մեջ գտնվող երկու սյուների վրա, ծանրությունն իր վրա կրող բետոնե կոնստրուկցիայի ներքին մասում դեռ պահպանված են փայտե հենարանները, որոնք հավասարությունը պահելու համար 60-ականներին կիրառել են շինարարները:Բետոնե մայթեզրերի վրա կան հատուկ անցքեր, որոնց ներսի մակերևույթը մետաղապատ է, նախատեսված է անձրևաջրերի հեռացման համար, իսկ կամրջի ծածկը պահպանելու համար տեղադրվելու է ջրահեռացման նոր համակարգ:

Մեծ կամրջից բացի, ամրացվել են նաև երկու փոքր կամուրջները: Կամրջի տակով հոսող ջրի անցանելիությունը ապահովելու համար տեղադրվել են 1800 սմ տրամագծով խողովակներ, որոնք նաև բետոնե ծածկի համար ամուր հիմք են հանդիսանում:

Կամրջի աշխատանքների ավարտին քիչ բան է մնացել, դրանից հետո շինարարները տեխնիկան և աշխատուժը կենտրոնացնելու են Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի ժամանակավոր դադարեցված աշխատանքները շարունակելու համար:

Մինչ այդ շինարարները կավարտեն նաև Աշոցք-Բավրա հատվածի ասֆալտապատումը: Շինարարության նպաստավոր եղանակը Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում շատ կարճ է, 20 օրից նախատեսում են ճանապարհը շահագործման հանձնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP