14:57 30.09.2019
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանի քաղաքական իրադարձություններին։
Մասնավորապես Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր առնչվել են մարտիմեկյան իրադարձություններին, պետք է ցուցմունք տան։
«Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է, բայց տեսնում ենք, որ անդրադարձ չկա 10 սպանություններին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Երեք նախագահների եռանկյունի ներքո, ըստ քաղաքական գործչի, պատասխանատվության ոլորտները պետք է ասպարեզ ելնեն։
Ճշտող հարցին, թե գործն իրավակա՞ն ճանապարհով է գնում, թե՞ քաղաքական, Հովհաննիսյանը պատասխանեց, որ չգիտի։ Նա նաև հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ տարածված գաղտնալսումները լուրջ բացթողումներ էին։
Իսկ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած խոսքային փոխհրաձգության մասին Հովհաննիսյանը պատասխանեց կարճ՝ պատիվ չի բերում երկուսին էլ։
Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածին՝ Անդրանիկ Գրիգորյանն ասաց, որ իրենց համար ընդունելի չեն դատական իշխանության նկատմամբ ճնշումները՝ հաշվի առնելով թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանները շրջափակելու կոչը, թե՛ Քոչարյանի աջակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
«Եթե չլիներ «սև ու սպիտակը» Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործոն չէր լինի»,- ներքաղաքական գործընթացների մասին ասաց կուսակցության նախագահը՝ հիշեցնելով «Ժառանգության»՝ որպես քաղաքական երրորդ բևեռ հայտ ներկայացնելը։
«Ժառանգության» հիմնադիրը լուրջ փոփոխություններ է տեսնում նոր իշխանությունների օրոք։ «Այս պայքարը պատկանում է բոլոր սերունդներին»,- նշեց նա՝ անդրադառնալով ապրիլ-մայիսյան իրադարձություններից ի վեր տեղի ունեցող գործընթացներին։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...