Պետք է ընդունել խաղի կանոնները, ոչ թե անընդհատ ասել՝ ինձ խանգարում են․ Վազգեն Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Պետք է ընդունել խաղի կանոնները, ոչ թե անընդհատ ասել՝ ինձ խանգարում են․ Վազգեն Մանուկյան

21:35 26.09.2019

Ներկայում սահմանադրական դատարանում հավաքված են անդամներ, որոնք նշանակվել են Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ու Փաշինյանի օրոք։ Եվ դա բոլոր պետություններում է այդպես, այդ թվում` Միացյալ Նահանգներում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում նշեց Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը։

«Դու չես գալիս, ասում՝ նրանք լավը չեն, ես պիտի հանեմ, ես պիտի նորը բերեմ։ Չկա այդպիսի բան։ Եվ հետո ցանկացած պետությունում կան բնական հակասություններ՝ գործատուները-արհմիությունները, արտադրողները-ներկրողները, բանկերը-բիզնեսը։ Այսինքն` պետություն կառավարել` նշանակում է ընդունել այդ խաղի կանոնները, ոչ թե անընդհատ ասել, որ ինձ բոլորը խանգարում են, պետք է բոլորn ինձ լսեն։ Տենց չի լինի»,- բացատրեց Մանուկյանը։

Նրա խոսքերով՝ եթե այդպես լինի, ապա Հայաստանը կդառնա Հյուսիսային Կորեա։

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ իշխող ուժի ներկայացուցիչների՝ դատարանները լեգիտիմ չեն, Մանուկյանը պատասխանեց, որ ամեն ինչն էլ լեգիտիմ է։

«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

16:27 06.10.2024

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։ ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

16:03 06.10.2024

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […] ...

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

15:47 06.10.2024

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […] ...

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

15:28 06.10.2024

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […] ...

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

15:06 06.10.2024

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Մայրաքաղաք Դուբլին են մեկնել նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր: Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է աշխատանքային շաբաթը

14:43 06.10.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է աշխատանքային շաբաթը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում նախարարության տարբեր կառույցների կողմից իրականացրած աշխատանքները․ «Սևան» ազգային պարկում՝ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ազգային պարկին նվիրաբերել է բարձրակարգ հեռադիտակներ, որոնք օգտագործվելու են ազգային պարկի տարածքում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու նպատակով։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանի գլխավորությամբ, ստորաբաժանումների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել, […] ...

BACK_TO_TOP