18:50 21.09.2019
Համապետական տոնը Գյումրիում էր համախմբել նաև Հայաստանի մարզերի ու Արցախի բնակիչներին: Քաղաքի կենտրոնական Վարպետաց, Աբովյան, Ռուսթավելի, Շահումյան փողոցներում բացված տաղավարներում մարզերի բերքն ու բարիքն էր, որը հյուրասիրում էին Գյումրի եկած հյուրերին, իսկ գյումրեցիները ներկայացել էին իրենց արհեստներով ու ձեռքի աշխատանքներով:
Գյումրիի պատմական միջուկի Վարպետաց և մյուս հարող փողոցներում բացված տաղավարներում Շիրակի ու Հայաստանի բոլոր մարզերի բերք ու բարիքն է ցուցադրվում: Տանտիրոջ իրավունքով ամենամեծ ներկայացվածությունը շիրակցիներինն էր:
Հարևանությամբ Վայոց ձորի տաղավարն է` իր գինեգործական ավանդույթներին հավատարիմ։ Խաղողից ու գինուց բացի, Արենիի ու Զառիթափի մրգերն էին, Աշտարակն էլ ներկայացել էր իր խորհրդանիշներով՝ «պոպոքով ու Հմայակի սապոգով»:
Աշտարակի խորհրդանիշներից ոչ հեռու Արարատի մարզի բերք ու բարիքներն են։ Արալեզ ու Փոքր Վեդի համայնքները ներկայացրել էին դաշտավայրի բոլոր բարիքները։ Արարատում աճում է ամեն ինչ, հյուրընկալ մարզում առատ հյուրասիրության տերն էլ գյուղի տատիկն է։
Արմավիրցիներն էլ ասում էին, թե իրենց ամբողջ բերքն ու բարիքը, եթե բերեին, ապա Ռուսթավելի փողոցը չէր բավականացնի, համեստ տաղավարով էին ներկայացել ու ամեն ինչ միայն համտեսի համար էր։ Վաճառք չկար:
Երևանն էլ մարզերի կողքին է տաղավար զբաղեցրել, բայց ոչ թե բերք ու բարիքով, այլ իր պատմական անցյալի ցուցադրությամբ: Էրեբունի և պատմության թանգարանները հիշել էին մայրաքաղաքի հիմնադրման պատմությունը: Ուրարտուի զինվորի կերպարն էլ պատմական անցյալի բաղկացուցիչն էր:
Հայաստանի բերքի շտեմարան Արարատից ու Արմավիրից փորձել էին հետ չմնալ նաև Շիրակի մարզի ցուրտ տարածաշրջանները: Տոնական օրվա նրանց սեղաններն էլ էին առատ: Սարապատ ու Արփի համայնքները վառ օրինակ են։
Հայաստանի մարզերի կողքին հատուկ տաղավար ուներ նաև Արցախը։ 12 ժամ ճանապարհ էին կտրել-անցել, որպեսզի Գյումրիում ցուցադրեն հիմնականում արցախցի երեխաների աշխատանքները, նաև Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Նելլի Սարգսյանի հեքիաթները` արցախյան բարբառով թարգմանված:
Իսկ թե որոնք են քաղաքի հին «մայլաներն» ու «հայաթները», ինչ անուններ են ունեցել, հյուրերին պատմում էին Վարպետաց փողոցում. Բոշի մայլա, Ձորի մայլա, Սլաբոդկա և այլն:
Հյուրերն այնքան տպավորված ու զարմացած էին հյուրընկալ Գյումրիով, որ իրենց տպավորությունները թաքցնել չէին կարողանում:
20:38 08.04.2025
Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-իՀեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները: Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի: Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը: Goal.com-ի վարկածով 21-րդ […] ...
20:31 08.04.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ: Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների […] ...
20:26 08.04.2025
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:16 08.04.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցիՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...
20:06 08.04.2025
15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայումԱնգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...