Ուսեին Բոլտը ասել է, թե ում օգտին կքվեարկեր «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» կոչման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:39:03
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Ուսեին Բոլտը ասել է, թե ում օգտին կքվեարկեր «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» կոչման համար

13:25 21.09.2019

Ճամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ուսեին Բոլտը ասել է, թե ում օգտին կքվեարկեր ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստին» ընտրելու համար:

«Ռոնալդուն, Մեսին և Վան Դեյքը երեք հիանալի ֆուտբոլիստներ են: Ռոնալդուն և Մեսսին այս մրցանակին արժանացել են հնգական անգամ, իսկ Վան Դեյքը դարձել է ՈւԵՖԱ-ի մրցանակակիր: Հաշվի առնելով անցած մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում հոլանդացու ելույթները, հնարավոր է, եկել է նրա ժամանակը: Բայց, որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու, կքվեարկեի Ռոնալդուի օգտին:

Ռոնալդուն և Մեսսին ֆուտբոլային հանճարներ են: Ես միշտ եղել եմ Կրիշտիանուի մեծ երկրպագու: Հիանում եմ տարբեր առաջնություններում հաջողության հասնելու նրա կարողությամբ»,- Բոլտի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

16:26 05.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

16:10 05.04.2025

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […] ...

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

15:54 05.04.2025

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ […] ...

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

15:40 05.04.2025

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի  բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

15:28 05.04.2025

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։ ...

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

15:12 05.04.2025

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...

BACK_TO_TOP