Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+14.09 oC

Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք

17:23 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

  • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել  համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում։ Դրանք են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը  բրոնզե մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

22:45 23.09.2024

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Հայաստանի տղամարդկանց […] ...

Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 325-ի

22:30 23.09.2024

Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 325-ի

Լիբանանի հարավային և արևելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը 274-ից հասել է 325-ի, վիրավորների թիվն է՝ 1,2 հազար։ Այս տվյալները հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հանրապետության առողջապահության նախարարությանը հղումով։ Ավելի վաղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը հայտնել էր, որ ավիահարվածների հետևանքով զոհվել է 21 երեխա և 39 կին։ Շտապօգնության մի քանի […] ...

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

22:17 23.09.2024

Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

Վերմիտեխնոլոգիան հատուկ բնապահպանական պայմաններում տարբեր սուբստրատների վրա գոմաղբի անձրևաորդերի աճեցման, կոպրոլիտի և որդերի կենսազանգվածի մշակման ու օգտագործման կազմակերպչական և տեխնոլոգիական միջոցառումների համակարգ է, որը զարգանում է առնվազն երկու ուղղությամբ․ վերմիկոմպոստավորում, որի հիմնական նպատակը տարբեր օրգանական թափոնների էկոլոգիապես անվտանգ մշակումն է և գոմաղբի անձրևաորդերի արտաթորանքի զանգվածի՝ կոպրոլիտների (կենսահումուս կամ վերմիկոմպոստ)՝ արտադրությունը, որը հանդիսանում է արժեքավոր օրգանական […] ...

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

22:07 23.09.2024

«Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայում «Բարսելոնան» տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հյուրընկալվելիս կատալոնացիները 5-1 հաշվով առավելության են հասել «Վիլյառեալի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ են դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու բրազիացի Ռաֆինյան, մեկ գոլ էլ խփել է իսպանացի Պաբլո Տորեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք ստացել և փոխարինվել է կատալոնական ակումբի գերմանացի դարպասապահ Մարկ-Ադրե Տեր Շտեգենը։ 6-րդ տուրից […] ...

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

22:02 23.09.2024

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։ Փրկարարները […] ...

SHANTNEWS

22:00 23.09.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP