Հրդեհ Ստամբուլի քիմիական գործարանում․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Հրդեհ Ստամբուլի քիմիական գործարանում․ կան տուժածներ

08:54 19.09.2019

Ստամբուլի քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ, այդ թվում 2 հրշեջ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով քաղաքապետի հայտարարությանը։

Նշվում է, որ փրկարարները վնասվածքներ են ստացել այն պատճառով, որ շենքի պատից մետաղի վիթխարի մի կտոր ընկել է բեռնատարի վրա, որում գտնվել է հրշեջ բրիգադը։

Բացի այդ, 5 այլ հրշեջներ լրջորեն տուժել են ծխից և անհապաղ տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ։

Հրդեհը տեղի է ունեցել Ստամբուլի ասիական հատվածում՝ Տուզլա շրջանի Օրհանլը արդյունաբերական գոտում։

Կրակի դեմ պայքարել է 138 մարդ և 48 միավոր հատուկ տեխնիկա։ Հրդեհի հետևանքով գործարանում տեղի են ունեցել փոքր պայթյուններ, որոնցից մեկի հետևանքով հրշեջ մեքենան բռնկվել է։ Գործարանի կայանատեղիում գտնված մեքենաները նույնպես այրվել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

08:50 28.11.2024

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...

Մասկը ԱՄՆ օրենսդիրների հետ կքննարկի կառավարության արդյունավետության բարելավման հարցը

08:45 28.11.2024

Մասկը ԱՄՆ օրենսդիրների հետ կքննարկի կառավարության արդյունավետության բարելավման հարցը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հետ կքննարկեն երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բյուրոկրատիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (Հանրապետական ​​Լուիզիանայից)։ «Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ հյուրընկալելու Իլոն Մասկին և Վիվեկ Ռամասվամիին՝ քննարկելու վարչական բեռը, ծախսերը նվազեցնելու և կառավարության լիազորությունների […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

08:35 28.11.2024

Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը և հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար

08:25 28.11.2024

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Рустави 2»-ը։ Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 1996-1999թթ։ Նա հանդես է եկել նաև վրացական, ռուսական ու շվեյցարական ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 46 խաղ ու խփել 9 գոլ։ […] ...

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

08:20 28.11.2024

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

Պակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

08:11 28.11.2024

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։   ...

BACK_TO_TOP