23:59 16.09.2019
Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանը համացանցով հայտարարություն էր տարածել այն մասին, որ գյուղում խմելու ջրից թունավորման դեպքեր են գրանցվել, կան հիվանդանոցներ դիմած անձինք, որոնք մեղադրում են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որը անփութություն ու անտարբերություն է ցուցաբերում, չի վերացնում ջրագծերի վթարները:
Մարզի 80 տոկոս բնակավայրերին ջուր մատակարարող Ղազանչիում ջրագծերի ներքին ցանցի քայքայման պատճառով հաճախակի վթարներ են:
Տիկին Գոհարը խոսում է երկու ամսական իր երեխայի մասին: Երեք օր է, որ դուրս են գրվել հիվանդանոցից։ Երեխային բարձր ջերմությամբ տեղափոխել էին Գյումրի: Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» ախտորոշել էին, որ փորացավն ու բարձր ջերմությունը խմելու ջրից է:
«Ես երեխային ջուր խմեցրեցի, աղիքներում շանջու սկսվեց, լուծ, տարել եմ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», ասացին, որ երեխան հենց ջրից աղիքային սեպսիս է ընկել: Հիմա երեխայիս սովորական մեր ջուրը չեմ խմցնե, խանութից առած ջուր կուդանք»,- ասում է փոքրիկի մայրիկը:
Երեխայից բացի, տան մյուս անդամների մոտ ևս նույն գանգատներն են եղել, բայց մեծահասակները հիվանդանոց չեն դիմել, ինքնաբուժությամբ են զբաղվել: Բայց շարունակում են նույն ջուրն օգտագործել: Ասում են՝ ծորակներից ամեն առավոտ անհայտ բաղադրության ու գույնի ջուր է գալիս:
«Գուգա դեմ կառնի կեղտը ծորակի դեմը, կհանենք, կմաքրենք, կդնենք տեղը: Հետո էլ վրեն շոր կկախենք, շորի մեջը գուգա կեղտը կհավաքվի, ոնց որ չամուռ էղնի»,- նկարագրում է Ղազանչիի բնակչուհիներից մեկը:
«Մամուռի նման կարմիր լորձ էդպես գուգա, հետո կմաքրվի»,- ասում է ղազանչեցի տանտիրուհիներից մյուսը:
Մի տնով չէ, որ կասկած ունենային, որ խնդիրը միայն իրենց ջրագծից է: Նույն վիճակն է նաև հարևան տներում։ 7 տարեկան Մանուշակին այսօր դպրոց չեն ուղարկել:
Մեկ շաբաթ է, որ Ղազանչիում դժգոհում են ջրից: Երբ հաճախակի են դարձել առողջական գանգատները, գյուղի վարչական ղեկավարն ահազանգել է «Վեոլիա ջուր» ընկերությանն ու մարզի համաճարակաբաններին: Երկու կառույցներից էլ եկել են գյուղ: Տների հոսող ջրից ու դիտահորերից նմուշառումներ են կատարել: Դրանից անցել է երեք օր, ուսումնասիրություններից դեռ պատասխան չկա:
«Մեր պրոբլեմն արդեն երկար տարիների պատմություն ունի: Ամբողջ տարին նորմալ ջրամատակարարում չունենք, քանի որ մեր գյուղի ներքին ցանցը շատ վատ վիճակում է, անընդհատ վթարներ են լինում, ահազանգում ենք, գալիս են փայտասեպեր խփում, գնում են, քանի որ կողքի մասն էլ վթարված է, մյուս տեղից է ջուրը դուրս տալիս»,- գյուղի ջրամատակարարման խնդիրները ներկայացնում է Ղազանչիի վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանը:
«Խնդիրը եղել է 5-6 ընտանիքի հետ, երևի մի երկու ընտանիք էլ ավելի՝ մոտ 30-35 հոգի»,- բնակիչների առողջական վիճակի մասին մանրամասներ է հաղորդել գյուղի բուժքույր Նինա Պողոսյանը։
1961 թվականին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցը երբևէ չի նորացվել: Շարքից դուրս եկած, փտած խողովակներում էլ վթարներն են հաճախակի դարձել: «Վեոլիա ջուր» ընկերության բրիգադներն էլ, գյուղացիների պատմելով, վթարը վերացնելու փոխարեն, խողովակներին փայտե սեպեր են խփում ու հեռանում:
Շիրակի մարզի բնակավայրերի 80 տոկոսը սնուցվում է Ղազանչիի ջրով, բայց սառնորակ բնական աղբյուրներով հայտնի Ղազանչի գյուղում շուրջօրյա ջրամատակարարում չկա։ Ջրհավաք ջրամբար չունեն, իսկ եղած ջուրն էլ բնակիչներին է հասնում օրվա մեջ մի քանի ժամ։
Մի քանի դիտահորեր գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, որոնք մաշված խողովակների պատճառով ջրով են լցված, ինչ էլ նեխում է ու խողովակների վնասված հատվածներից անցնում է ջրագիծ: «Վեոլիա ջուր» ընկերության բրիգադը հերթական վթարի վերացման համար նորից գյուղ էր եկել: Երկու օր առաջ ջրից վերցրած նմուշների հետազոտման պատասխանն էլ հետներն էին բերել, ըստ որի՝ Ղազանչիի ջուրը վտանգավոր չէ:
«Ընձի կթվա սխալ ինֆորմացիա է բոլորը: Ահազանգը ստացել ենք, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի աշխատակիցների հետ երկու օր համատեղ ջրի նմուշի անալիզներ ենք վերցրել, քլորի և բակ անալիզի, շեղումներ չկան»,- պարզաբանել է «Վեոլիա ջուր» ընկերության Արևմուտք ՏՏ-ի համակարգող ինժեներ Սարիբեկ Պեպանյանը։ Հետո պատասխանատուն ավելացնում է՝ բոլորը երևի մրգից կամ սննդից են թունավորվել: Ստացվում է, որ համագյուղացիները նույն միրգն ու սնունդ են օգտագործել։ Բայց նորից պատրաստվում էին նմուշառում կատարել, իսկ ներքին ցանցի վերանորոգումներ ջրմուղը գյուղին չի խոստանում:
00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...