«Կասկածելի»՝ 12 անգամ, «թերի»՝ 59 անգամ, «սխալ»՝ 60 անգամ. ի՞նչ բառեր են օգտագործվել «Էլարդի» ներկայացրած փաստաթղթերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

«Կասկածելի»՝ 12 անգամ, «թերի»՝ 59 անգամ, «սխալ»՝ 60 անգամ. ի՞նչ բառեր են օգտագործվել «Էլարդի» ներկայացրած փաստաթղթերում

19:50 14.09.2019

Բնապահպան Լևոն Գալստյանն այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասել է, որ 2009 թվականից մինչև 2016 թվականը Ամուլսարի հանքի հետ կապված տարբեր գործընթացներում` ՇՄԱԳ փորձաքննություններ, հանրային քննարկումներ, ջերմուկցիները չեն մասնակցել, քանի որ չեն համարվել «ազդեցություն կրող համայնքի բնակիչներ»:

«Նրանք չեն կարողացել որևէ կերպ ազդել այդ որոշումների վրա: 2016 թվականին Ջերմուկն ի վերջո համարվեց  «ազդեցություն կրող համայնք»: Եվ հիմա, կատարել փորձաքննություն առանց նրանց նախնական համաձայնության, օրենքի խախտում է: Բացի այդ, ևս մի օրենսդրական կարգավորում, որին արժե ուշադրություն դարձնել, ասում է  բնապահպանը: Եթե դրական եզրակացություն տալուց հետո ի հայտ են գալիս նոր բնապահպանական խնդիրներ, ապա  Շրջակա միջավայրի նախարարությունը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել նախկինում տրված դրական եզրակացությունը»,- հայտնել է բնապահպանը:

Լևոն Գալստյանը նաև հաշվել է, որ «Էլարդի» ներկայացրած փաստաթղթերում «կասկածելի» բառն օգտագործվել է 12 անգամ, «թերի» բառը` 59 անգամ, «սխալ» բառը՝ 60 անգամ, «մտահոգ»-ը` 34 անգամ, «անվստահելի»՝  7 անգամ, «անորոշ»՝ 34  անգամ, «թերություն»՝ 18 անգամ, «վատ»՝ 11 անգամ, «անբավարար»` 14 անգամ, «չի կատարվել»՝  4 անգամ:

«Այսպիսի պարունակություն ունեցող փաստաթղթից հետո եզրակացնել, որ հանքավայրը կարող է շահագործվել, բոլոր տեսակի տրամաբանությունից դուրս է»,- ասել է բնապահպանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

21:32 28.11.2024

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կվերանայի Չինաստանից, Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում են Սպիտակ տան մամուլի լրագրողները։ «Հուսով եմ, որ նա կփոխի իր միտքը: Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է։ Մենք շրջապատված ենք Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով և […] ...

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

21:24 28.11.2024

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […] ...

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

21:14 28.11.2024

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

Ժամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական ​​կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը: 2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

21:05 28.11.2024

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

21:00 28.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է […] ...

BACK_TO_TOP