19:40 13.09.2019
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկրորդ դատական նիստն է կայացել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ հարուցված քրեական գործով: Նա մեղադրվում է 2017 թվականի մայիսի 20-ին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ, բռնությամբ Արտակ Այվազյանին, Վազգեն Ղազախեթյանին և Արկադի Քոչինյանին առևանգելու համար: Տուժող Արտակ Այվազյանը դատարանում ասաց, թե ոչ մի բողոք չունի ու չի հասկանում, թե ինչի համար է դատարան կանչվել, ամբաստանյալ Արթուր Ասատրյանին էլ չի ճանաչում:
Տուժողն ասել է, թե իրեն առևանգող անձը ներկայացել է Պիպո անունով, սակայն այդ անձը Արթուր Ասատրյանը չէ։ Քանի որ տուժողի ցուցմունքները հակասական էին, մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել Այվազյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում կասկածյալ Արտակ Այվազյանը մանրամասն նկարագրել է իրեն և 2 ընկերներին առևանգելու հանգամանքները: Ըստ տուժողի՝ իրենք բնակարան էին վարձակալել՝ միասին գործ անելու համար:
2017 թվականի մայիսի 20-ին Վազգենի հետ դուրս են եկել ցնցուղ գնելու: Անհայտ անձինք իրենց կամքին հակառակ Էջմիածնում սև գույնի «Պրիորա» մակնիշի մեքենայով հետապնդել են իրենց, բռնություն գործադրելով առևանգել և տեղափոխել ինչ-որ գործարանի տարածք, ձեռնաշղթաներ հագցրել, ծեծի ենթարկել։
«Սկսեցին ոտքերով հարվածներ հասցնել ու անընդհատ կրկնել՝ ասա ո՞վ է ձեր «զակազչիկը»։ Հարցը կրկնող անձն ասաց, որ ինքը Էջմիածնի Պիպոն է, ուզում է իմանալ, թե ով է մեզ պատվիրել, որ սպանենք նրան։ Ես ասում էի, որ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը»,- գրել է տուժողը նախաքննական ցուցմունքում։
Նախաքննական ցուցմունքում Արտակ Այվազյանն ասել էր նաև, թե իրենց առևանգողների թվում Պիպո անունով ներկայացած մարդը՝ 40-45 տարեկան, սպիտակ մաշկով, գեր, կլորավուն դեմքով էր:
Դատավոր Հրաչիկ Սարգսյանը խնդրեց ոտքի կանգնել ամբաստանյալ Արթուր Ասատրյանին: Տուժողն ասաց, որ այդ մարդը չի եղել առևանգողների թվում: Նախաքննական ցուցմունքում Արտակ Այվազյանը նաև պատմել է հետևյալը․
«Իր մարդկանց ուղարկեց մեր վարձակալած բնակարան, որտեղից Արկադիկին ծեծի ենթարկելով բերեցին մեզ մոտ։ Արկադիկը պատասխանում էր, որ որևէ տեղեկություն չունի, բայց նրան դարձյալ ծեծում էին։ Հետո մեզ տարան նկուղային հարկ, որտեղ Պիպոն սպառնաց, որ եթե չասենք, թե ով է «զակազչիկը», բոլորիս երեխաներին գողանալու է՝ բերի «պադվալ»: Հաջորդ օրն առավոտյան Պիպոն եկավ, հեռախոսով ցույց տվեց աղջկաս լուսանկարը՝ սպառնաց, որ «եթե չասես զակազչիկի անունը, աղջկադ կբերեմ մոտդ ու աչքիդ առաջ հետը սեռական հարաբերություն կունենամ»։ Այդ եղանակով Պիպոն ինձ ստիպեց «խոստովանել», թե իբր սպանության պատվերը տվել են Զոհրաբ Ղումաշյանը, Արտյոմ Կանևսկոյը և Սարատովի Արտյոմը, հետո նկարահանեց դա։ Հետո եկել, մեր ճղճղված և արյունոտ հագուստները փոխել են ու մեքենայով տարել մեր բնակության վայր։ Բացի դրանից՝ ստիպել են ձեռք տալ ինչ-որ զենքերի»:
Ազատ արձակելուց ժամեր անց 6-րդ վարչության աշխատակիցները եկել են իրենց վարձակալած բնակարան ր բերման ենթարկել իրենց։
Տուժողն ասել է, որ իրենց բնակարանում հայտնաբերել են արյունոտ իրեր, զենքեր։ Տուժողի կարծիքով՝ Պիպոյի մարդիկ են բերել այդ զենքերը գցել իրենց տուն, որպեսզի հիմնավորեն, որ իրենք էին իբր կատարելու սպանության պատվերը։ Իսկ զենքերը տուն են բերել այն ժամանակ, երբ ինքն ու Վազգենը, տան բանալին չգտնելով, դուռը բաց թողել-գնացել են: Դատարանում տուժողն ասաց, որ այս ցուցմունքներում շատ բան չի համապատասխանում իրականությանը:
«Չգիտեմ էս ինչ ցուցմունք ա, խի՞ են տվյալ մարդուն ( Արթուր Ասատրյանին-խմբ.) բերել էստեղ։
Հիշեցնենք,՝ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։
Ի դեպ, նույն դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով էլ այդ տուժողները մեղադրվում են հենց Զոհրաբ Ղումաշյանի, Սարատովի Արտյոմի, Արտյոմ Կանևսկոյի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, ու ևս երկու օրենքով գողի սպանությունը նախապատրաստելու համար: Մյուս քրեական գործով տուժող է ճանաչվել Արթուր Ասատրյանը:
21:50 28.11.2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից21:40 28.11.2024
Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետոՀինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...
21:32 28.11.2024
Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կվերանայի Չինաստանից, Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում են Սպիտակ տան մամուլի լրագրողները։ «Հուսով եմ, որ նա կփոխի իր միտքը: Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է։ Մենք շրջապատված ենք Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով և […] ...
21:24 28.11.2024
Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դասՔրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […] ...
21:14 28.11.2024
Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփըԺամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը: 2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն […] ...
21:05 28.11.2024
Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղություններըՆոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […] ...
21:00 28.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է […] ...