Սամվել Բաբայանի և մյուսների դատաքննությունն ավարտվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Սամվել Բաբայանի և մյուսների դատաքննությունն ավարտվեց

13:03 28.11.2017

Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ  ավարտվեց  Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների, Արմեն Պողոսյանի, Ժորա  Զաքարյանի և Դավիթ  Հարությունյանի դատաքնությունը:  Հիշեցնենք՝  Սամվել Բաբայանը միակն է,ով մեղադրվում է երկու դրվագով՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փոխարկման արդյունքում  հանցավոր ճանապարհով ստացված գույք՝տվյալ  դեպքում եվրո թղթադրամներ ձեռք  բերելու համար: «Իգլայի» դրվագով մեղադրվում էին նաև Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ փոխարկման արդյունքում  հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք  բերելու՝ այսինքն ապօրինի փողերը օրինականցնելու  համար մեղադրվում էին Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:

ատարանը մեղավոր ճանաչեց  բոլորին: Ամբաստանյալ Ժորա Զաքարյանի դատապարտեց 2 տարվա  ազատազարկման՝ պատժի կրումը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան 2 տարի ժակետով:

Դավիթ  Հարությունյանը ևս դատապարտվեց  2 տարվա ազատազարկման, պատժի կիրառումը պայմանանականորեն  չկիրառելով  և սահմանելով փորձասշրջան:

Անդրանիկ Քոչարյանը  դատապարտվեց 2 տարի ազատարզրկման  պայմանականորեն չկիրառելով պատիժը և սահմանելով փորձաշրջան 2  տարի ժամկետով:

Կարեն Քոչարյանին նշանակվեց պատիժ  2 տարի 6 ամիս  ժամկետով, պատժի կրումը պայմանականորեն  չկիրառեով և սահմանելով փորձաշրջան: Արմեն Պողոսյանին  նշանակվեց պատիժ ազատազրկում 2 տարի ժակետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ:

Սանասար  Գաբրիելյանին նշանակվեց պատիժ՝  ազատազրկում 3 տարի ժամկետով, խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ: Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագներով, նշանակվեց պատիժ հանցագործության մեկ դրվագի համար ազատազրկում 3 տարի ժամկետով, մյուսի  համար՝ 3  տարի 6 ամիս  ժամկետով: Պատիժները  մասնակիորեն  գումարելով վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի ազատազրկում՝ խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելով և պատժի սկիզբը համարելով 2017 թվականի մարտի 22 ից, նրան կալանքի վերցնելու պահից սկսած: Սամվել Բաբայանի, Կարեն և Անդրանիկ Քոչարյանների շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դատավճռի հրապարակումից  հետո ասաց, որ մտադիր են դատավճիռը բողոքարկել բոլոր ատյաններում, եթե հարկ լինի՝ կդիմեն նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

12:44 07.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 07.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP