17:17 11.09.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված:
Գրությունը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի պարոն Աղաջանյան
Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ, հայտնում եմ, որ Elard և TRC ընկերությունների անկախ փորձաքննության արդյունքները՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, ներկայացվել են Գիտությունների ազգային ակադեմիա (որը համաձայն 2011 թվականի ապրիլի 4-ի «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՕ-135-Ն օրենքի՝ գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է) և պետական կառավարման լիազոր մարմիններին: Շրջակա միջավայրի նախարարության կողմից ուսումնասիրվել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, Lydian International Ltd., Golder Associates, Global Resource Engineering ընկերությունների պաշտոնական կայքերում տեղադրված նյութերը:
Ստորև ներկայացնում եմ պետական կառավարման լիազոր մարմինների և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Elard ու TRC ընկերությունների դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ փաստաթղթերի (այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության) վերաբերյալ:
- Թթվային ապարների դրենաժի կառավարման պլանում ջրի որակի մոդելավորմանընթացքում դիտարկվել են մոդելավորված երկաթի բնական վիճակից ավելի ցածր կոնցենտրացիաներ՝ 0.000000566մգ/լ, այն դեպքում, որ Ամուլսարի ստորգետնյա և մակերևութային ջրերում և անձրևաջրերում այդ ցուցանիշը տատանվում է 0.001-300մգ/լ:
- Պասիվ մաքրման համակարգի նախագծման համար օգտագործված ջրի որակի մոդելավորման 2015 թվականի կանխատեսումներում ալյումինի կոնցենտրացիան հաշվարկվել է 2.27մգ/լ, իսկ 2017 թվականին այն վերանայվել է և հաշվարկվել է 27.2մգ/լ:
- ՇՄԱԳ հաշվետվության 166-րդ էջի «Ամփոփում» բաժնում նշվում է, որ «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ տարեկան գոլորշիացման ցուցանիշը գերազանցում է տեղումների քանակին»: Սակայն հայցվող տարածքում գոլորշիացման ցուցանիշը «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը գնահատել է միայն Որոտանի դիտակայանի տվյալներով: Ընդ որում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության կլիմայական բնութագրերի ելակետային տվյալներում և ստորերկրյա ջրերի համալրման հաշվարկում ներկայացված են գոլորշիացման վերաբերյալ հակասականցուցանիշներ (համապատասխանաբար ՇՄԱԳ-ի աղյուսակ 2.1.3 և աղյուսակ 2.6.10):
Աղյուսակ 1.
Գոլորշիացումը Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայանում ըստ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ 2016թ.-ի ՇՄԱԳ-ում ամրագրված տվյալների, (մմ)
I II III IV V VI VII VIII IX X XI XII Աղյուսակ 2.1.3. 9.00 10.1 14.0 32.8 64.9 135.0 187.5 198.3 157.3 37.6 22.7 11.8 Աղյուսակ 2.6.10 24,5 27,9 44,9 59,3 93,3 128,1 150,8 154,7 122,9 72,3 40,2 58,4
Փաստացի, ստորերկրյա ջրերի համալրման հաշվարկում Որոտան լեռնանցք օդերևութաբանական կայանի գոլորշիացման փոխարեն օգտագործվել են գոլորշունակության հաշվարկային տվյալները, ինչը ըստ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի կոպիտ սխալ է և անհրաժեշտ է օգտագործել ծառայության կողմից տրամադրված գոլորշիացման հաշվարկային տվյալները:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ ներկայացված տվյալները հակասում են տարածքում գոլորշիացման ցուցանիշի վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներին (աղյուսակ 2):
Աղյուսակ 2.
Գոլորշիացումը Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում ըստ արտակարգ իրավիճակների նախարարության 2000-2018թթ. դիտարկումների արդյունքների, (մմ)
XII-II III IV V VI VII VIII IX X XI Տարի Որոտանի լ-ցք,
միջինը
40,9 15,7 25,0 44,0 42,4 42,9 35,6 36,6 29,5 13,4 325,9
- Ըստ ՇՄԱԳ հաշվետվության ներկայացված տվյալների՝ Որոտանի լեռնանցքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է օգոստոսին՝ +21, ամենացածրը հունվարին՝ -12 աստիճան: Այս ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը և ըստ Որոտանի լեռնանցքի օդերևութաբանական կայանի տվյալների օգոստոսին առավելագույն ջերմաստիճանը հասնում է +30, իսկ հունվարին նվազագույն ջերմաստիճանը -36 աստիճանի: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-իհունվարին գրանցված նվազագույն ջերմաստիճանը ենթադրում է բացահանքերի արտադրողականության և ծառայման ժամկետների հաշվարկային փոփոխություններ:
- ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված է, որ Ջերմուկում քամու ուժգնացում դիտվում է հազվադեպ, և սա նման է Որոտանի լեռնանցքի գրանցված տվյալներին: Սակայն, ըստ Ջերմուկ օդերևութաբանական կայանի տվյալների, ուժեղ քամիներն այստեղ հաճախակի են և քամու առավելագույն արագությունը հասնում է 30մ/վ, իսկ Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայանում 40մ/վրկ։
- Ըստ ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացվածի՝ Ամուլսարի գագաթին քամու առավելագույն արագությունը գրանցվել է 15մ/վրկ: Սակայն դիտարկումների արդյունքներով, Որոտանի լեռնանցքում, Ամուլսարի ստորոտում գրանցվում են մինչև 40մ/վրկ քամիներ:
- Հաշվետվությունում նշվում է, որ Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել, ինչը ճիշտ չէ. Արփա-Սևան ջրատարի վրա 1968 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության «Ծովինար» ջրաչափական դիտակետը (աշխ. կոորդինատներ՝ 40.1562650 և 45.4946680):
- Հաշվետվությամբ ամրագրված է, որ «Արփա և Դարբ գետերի հոսքի պատմական տվյալներ հասանելի չեն, իսկ ծրագրի հարևանությամբ Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից վերև ջրաչափական կայաններ չեն հայտնաբերվել»: Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից 4.0կմ հոսանքով վերև 1957 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության Արփա-Ջերմուկ հիդրոլոգիական դիտակետը (աշխ. կոորդինատներ՝ 39.8378150 և 45.6766940):
- Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալների, 2015-2018թթ.-ի կտրվածքով Ջերմուկի և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում գրանցվել է դիտված վտանգավոր օդերևութաբանական երևույթների ավելացում:
- Քանի որ ծրագրի տարածքն աչքի է ընկնում հորդառատ անձրևներով, հետևաբար անհրաժեշտ է հաշվարկել հանքի տարածքից ձևավորվող` Կեչուտի ջրամբար թափվող «Պուճուր գետ» գետակի վտակի 0.1% ապահովվածության առավելագույն ելքերը: Այդ անանուն վտակը սկիզբ է առնում դատարկ ապարների լցակույտի տարածքից և վարարման ընթացքում կարող է հանգեցնել ընդերքօգտագործման թափոններով Կեչուտի ջրամբարի աղտոտմանը:
- Սեյսմիկ վտանգի գնահատման իրականացման ժամանակ չեն օգտագործվել գործիքային ժամակահատվածի համար երկրաշարժերի տեղական կատալոգները:
- Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 26-ին հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ԲՓ-35 դրական փորձաքննական եզրակացությունն ստանալուց հետո ընկերությունն իրականացրել է մի շարք լրացուցիչ հետազոտություններ և կազմել համապատասխան զեկույցներ, հաշվետվություններ: Դրանցում ներկայացվել են տվյալներ, տեխնիկական լուծումներ, որոնք ներառված չէին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական ստացած նախագծի և հաշվետվության մեջ: Մասնավորապես.
- վերանայվել է հանքավայրի տարածքին բնորոշ գոլորշիացման ցուցանիշները,
- լրամշակվել է բացահանքի և դատարկ ապարների լցակույտի տարածքների ջրային հաշվեկշիռը,
- պասիվ մաքրման համակարգի աերոբ մաքրման խոնավ տարածքը փոխարինվել է անթթվածին կրաքարային դրենաժով:
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման 2016 թվականին կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում չեն ներառվել նորացված տվյալներ, չեն դիտարկվել դրանց հետ կապված լուծումներ:
- Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևյալ եզրահանգումների. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվության 2.9-րդ «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54թթ.-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը: Եթե հանքանյութի ակտիվությունը գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքը, դրա կառավարումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 439-Ն որոշման պահանջների:
Հիմք ընդունելով վերը նշվածը և ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման պահանջներով՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ»:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:24 22.11.2024
Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...
17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...
17:16 22.11.2024
Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...
17:12 22.11.2024
Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներինՆոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...
17:09 22.11.2024
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձինք Հայաստան ժամանելիսՀայաստանում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստան ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ՝ ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափերը չգերազանցող քանակներով։ Հայաստան ժամանելիս անձը կարող է արտոնությամբ ներմուծել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 […] ...
17:04 22.11.2024
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […] ...