Ռուսաստանի բուհերի հայ ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել Զարեհ Սինանյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
+2.09 oC

Ռուսաստանի բուհերի հայ ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել Զարեհ Սինանյանին

13:29 10.09.2019

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի հայկական թանգարանում հանդիպեց մի շարք հայ ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ երիտասարդների միավորումը, այն վարում էր Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը:  Հանդիպմանը ներկա էր նաև «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ամփոփեց Ռուսաստան նախորդ այցի ընթացքում երիտասարդների հետ հանդիպման արդյունքները, նշեց գրասենյակի աշխատանքներին սփյուռքի տարբեր համայնքներից երիտասարդների ներգրավման անհրաժեշտության մասին: Գրասենյակն արդեն փորձնակներ է ունեցել Կանադայից ու Լիբանանից, այժմ փորձառություն են անցնում ևս երկու երիտասարդներ՝ Ռուսաստանից և դարձյալ Կանադայից: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց սփյուռքի քարտեզագրման աշխատանքների ընթացքի մասին, ներկաներից շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել տվյալների հավաքագրման աշխատանքներին:

Անդրադարձ կատարվեց նաև պետական համակարգում սփյուռքահայերի ներգրավման ընթացակարգում առկա օրենսդրական խոչընդոտներին: Գլխավոր հանձնակատարը նշեց՝ մեկնարկել են «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի պատրաստման աշխատանքները, և երկիրը ոչ միայն օրենսդրորեն, այլև իր ենթակառուցվածքներով պետք է պատրաստ լինի հայրենադարձության: «Պետությունը պետք է հնարավորություն տա իր հայրենակիցներին Հայաստանում ապրել, կայանալ, աշխատել, ներուժը ներդնել հայրենիքում»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Երիտասարդ ուսանողները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանի լավագույն կրթական հաստատությունները, ուրախությամբ ընդգծեցին, որ իրենց գործունեության ընթացքում ամենամեծ ուշադրությունը դարձնում են  հայրենադարձությանը, սակայն բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի հնարավորությունների, աշխատատեղերի, սոցիալական ծառայությունների մասին: Նրանք նշեցին, որ իրենց մի մասը պատրաստ է վերադառնալ, աշխատել հայրենիքում, և առաջարկեցին առաջիկայում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար հարթակներ ստեղծել: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ շուտով հասանելի կլինի գրասենյակի կայքը, որը լինելու է հագեցած ու մատչելի տեղեկատվությամբ և նորարարական բազմաթիվ հնարավորություններով:

Հայ երիտասարդներն առաջարկեցին նաև տարբեր համայնքներում հայրենադարձությանը նպաստող հասարակական կազմակերպություններ ստեղծել՝ օգտագործելով հատկապես երիտասարդների ներուժը: Նրանք կարևորեցին համահայկական ուսանողական հավաքների անցկացումը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

18:45 02.01.2025

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված թևի հրամանատարական կենտրոնի վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արմատականների շտաբը ստեղծվել է Խան Յունիս քաղաքային շենքում՝ հումանիտար գոտու տարածքում։ «Հրամանատարության և կառավարման կենտրոնն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ ծրագրելու և իրականացնելու հարձակումներ Իսրայելի պաշտպանության […] ...

NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափում

18:23 02.01.2025

NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափում

ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)՝ Իսրայելի կողմից երկրում գործակալության աշխատանքի արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է կրճատել UNRWA-ի աշխատանքը ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արեւմտյան ափում։ Համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները նշում […] ...

Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համար

18:18 02.01.2025

Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համար

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ Լիֆ և Յաթեր քաղաքների ցամաքային թիրախներին, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ կան: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել տարածքում իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից իրականացված մաքրման գործողությունից հետո: «Հեզբոլլահ»-ին պատկանող հրթիռային կայանների կամ զինամթերքի պահեստների հայտնաբերման […] ...

Հնդկաստանը դատապարտել է Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը

17:36 02.01.2025

Հնդկաստանը դատապարտել է Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Հնդկաստանը դատապարտում է Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում զոհերի ընտանիքներին։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Նարենդրա Մոդին։ «Մենք խստորեն դատապարտում ենք Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Թող նրանք ուժ և մխիթարություն գտնեն, երբ վերականգնվեն այս ողբերգությունից»,- գրել է Հնդկաստանի վարչապետը: ԱՄՆ Հետաքննությունների […] ...

Մոլդովան առաջին անգամ Բուլղարիայից գազ է ստացել Անդրբալկանյան միջանցքով

17:18 02.01.2025

Մոլդովան առաջին անգամ Բուլղարիայից գազ է ստացել Անդրբալկանյան միջանցքով

Մոլդովան փորձնական ռեժիմով գազ է գնել Բուլղարիայից, այն մատակարարվել է հանրապետության սահման Անդրբալկանյան միջանցքով, ասել է Moldovagaz-ի ղեկավարի պաշտոնակատար Վադիմ Չեբանը։ Դեկտեմբերի 16-ին Մոլդովայում արտակարգ դրություն է մտցվել էներգետիկայի ոլորտում։ Միաժամանակ, «Մոլդովագազ»-ը պնդում է, որ Դնեստրի աջ ափին գազի պաշարները կպահպանվեն մինչև գարուն, և հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ։ «2024 թվականի դեկտեմբերի 31-ին Բուլղարիայում՝ Balkan Gas […] ...

Նյու Յորքը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

17:04 02.01.2025

Նյու Յորքը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո

Նյու Յորքի իշխանությունները ուժեղացրել են քաղաքում անվտանգության միջոցառումները Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության և Լաս Վեգասում Tesla Cybertruck-ի պայթյունի ֆոնին, ասել է քաղաքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։ «Չնայած մեր քաղաքին այս պահին անմիջական սպառնալիքներ չկան, մենք ավելացրել ենք անվտանգության միջոցառումները և ավելացրել ենք Նյու Յորքի ոստիկանության ներկայությունը համապատասխան վայրերում, այդ թվում՝ Թրամփ Թաուերի տարածքում և Թայմս […] ...

BACK_TO_TOP