Գյումրիում խոհարարների, մատուցողների, մաքրուհիների ու ծրագրավորողների պահանջարկը մեծ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրիում խոհարարների, մատուցողների, մաքրուհիների ու ծրագրավորողների պահանջարկը մեծ է

23:59 09.09.2019

Վաղը Գյումրիում կանցկացվի աշխատանքի 12-րդ տոնավաճառը, որին մասնակցության հայտ են ներկայացրել մարզի 36 գործատուներ՝ մոտ 380 թափուր աշխատատեղի համար։ Տոնավաճառների կազմակերպման անհրաժեշտության ու արդյունավետության մասին է «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսի ժամանակ խոսել Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։ Այս անգամ տոնավաճառում միայն աշխատանքի առաջարկներ չէ, որ կներկայացվեն, կանցկացվեն մասնագիտական կողմնորոշման քննարկումներ ու վարպետության դասեր։

Աշխատանքի տոնավաճառները գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպման, առաջարկի և պահանջարկի քննարկման լավագույն հարթակներից են դարձել։ Արդյունքների մասին արդեն Ամալյա Ադամյանը խոսում է թվերով: Անցած տարիներին անցկացված աշխատանքի տոնավաճառների ցուցանիշներից դժգոհ չէ։

12-րդ անգամ անցկացվող տոնավաճառին մասնակից ընկերությունների թիվը 36-ն է, մոտ 400 թափուր աշխատատեղերի առաջարկով: Վերջին տարիների վիճակագրությամբ էլ աշխատաշուկայում մեծ պահանջարկ են վայելում IT և սպասարկման ոլորտների մասնագետները։

«Մեծ թվով խոհարարների, մատուցողների, մաքրուհիների կարիք ունենք մենք այսօր, հատկապես հյուրանոցային բիզնեսում և հասարակական սննդի բացվող վայրերում»,- ասում է Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։

Շիրակը շարունակում է մնալ հանրապետությունում գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող մարզերի առաջին հորիզոնականում: Գյումրու զբաղվածության կենտրոնում գրանցված են 15 700 աշխատանք փնտրող քաղաքացիներ, նրանց մեջ գերակշռողը՝ 72 տոկոսը, կանայք են: Իրականացված ծրագրերի և գործատուների հետ համագործակցության արդյունքում, 6 ամիսների տվյալներով, մշտական աշխատանքի են տեղավորվել 785 գործազուրկներ։

Պետական ծրագրերից դուրս չեն մնացել նաև կենտրոնում գրանցված մասնագիտացում չունեցող երիտասարդները, որոնց համար կազմակերպում են  մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանքի տեղավորելու արագացված դասընթացներ։

Հանրապետությունում իրականացվող մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող աշխատող մայրերի աջակցության ծրագրի ներդրման շնորհիվ մարզում ավելացել են նաև դայակ փնտրող ընտանիքների և դայակությամբ զբաղվել ցանկացողների թիվը։

Աշխատանք փնտրողների թիվը մեծ է նաև գյուղական բնակավայրերում։ Այս տարի պետական աջակցության ծրագրով Ախուրյանի տարածաշրջանի  լեռնային, սահմանամերձ ու բարձր լեռնային 12 գյուղական համայնքներում իրականացվում է սոցիալապես անապահով 45 ընտանիքների համար փոխհատուցում աշխատանքի ծրագիրը։

«Մենք տրամադրում ենք հողը մշակելու, հողի վրա աշխատանք կատարելու համար օրավարձի տեսքով: Տրամադրում ենք առավելագույնը մինչև 350 հազար դրամ գումար մեկ ընտանիքին՝ նվազագույնը 50 հազար դրամ»,- ծրագրի մասին մանրամասներ է ներկայացրել Ամալյա Ադամյանը։

Զբաղվածության կենտրոնի տնօրենն աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի առկայության ու դժվար համալրման պատճառները գործատուների ներկայացրած չափորոշիչներն ու պահանջներն է շեշտադրում, որոնք երբեմն մասնագիտության որակակական հատկանիշներին չեն համապատասխանում: Խնդիրը կարգավորելու համար սկսվել է մասնագիտությունների դասակարգման մշակման ու ներդրման գործընթաց, որից դուրս աշխատանք փնտրողներին  գործատուն մասնագիտական որակների այլ պահանջներ չի կարողանա ներկայացնել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP