Ես անձամբ թողնելու եմ ամեն բան ու գնամ Ամուլսարը պաշտպանելու. Հայկ Բարսեղյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Ես անձամբ թողնելու եմ ամեն բան ու գնամ Ամուլսարը պաշտպանելու. Հայկ Բարսեղյան

15:39 09.09.2019

SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի խնդրով «լայվին».

«Նիկոլը խնդրեց ջերմուկցիներին բացել ճանապարհը. Ամուլսարը չի պատկանի Ջերմուկի ժողովրդին, այն կպատկանի ցանկացած հայի: Մենք՝ որպես սրտացավ մարդիկ, պիտի բոլորով գնանք և շարունակենք շրջափակել Ամուլսարը»:

Հայկ Բարսեղյանը խնդրել է քաղաքացիներին նախաձեռնության էջին գրել և օգնել ստեղծել բանկային հաշվեհամար, որին մարդիկ գումար կուղարկեն նրանց, որոնք պաշտպանելու են Ամուլսարը:

«Ես անձամբ թողնելու եմ ամեն ինչ և գնամ Ամուլսար, թող միլիցեքը պատրաստվեն ճակատամարտի: Ես չեմ հասկանա, Նիկոլ ջան, դու ինչ կանես: Ինձ թվում ա ժողովրդի ցանկությունը վեր է ամեն ինչից»,- ասաց Հայկ Բարսեղյանը:

Նախաձեռնության անդամն ասաց, որ վարչապետը կարող է մեկ միլիոն պատճառ բերել Ամուլսարի հետ կապված, սակայն հասարակությունը չի ուզում, որ Ջերմուկում լինի հանք, և դա բարձրագույն արժեք է.

«Հասարակությունը կուզի հանգստանա Ջերմուկում և իմանա, որ այնտեղ հանք չկա: Նիկոլ, եթե դու որոշես գնալ ժողովրդին դեմ, պատասխանատվությունը կկրես դու անձամբ՝ քո գործընկերների հետ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը

19:50 27.12.2024

Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը

Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի շահառուների վերապատրաստումների 1-ին փուլը, որին մասնակցել են վարչական մասնագիտացմամբ դատարանների գրասենյակների աշխատակիցները, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների օգնականներ, գործավարներ և նիստերի քարտուղարներ: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը համակարգի վերապատրաստման մասնակիցներին ներկայացնելով էլեկտրոնային համակարգը՝ հայտնել է, որ 2023 թ. հունիսին […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

19:46 27.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ապարանի, Արագածի (բուք), Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում, Ջերմուկ, Գավառ, Սևան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի քաղաքներում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ) և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։ Թալին քաղաքում մառախուղ է: […] ...

Ուժային միջոցի գործադրման ստանդարտին ընդառաջ վերապատրաստվում են համայնքային և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները

19:42 27.12.2024

Ուժային միջոցի գործադրման ստանդարտին ընդառաջ վերապատրաստվում են համայնքային և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները

Այս տարի ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթ, որով կներդրվի ուժի կիրառման հստակ ստանդարտ։ Ստանդարտի ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՆԳՆ սկսել է վերապատրաստումներ իրականացնել և կատարելագործվում են ծառայողների մասնագիտական հմտությունները։ ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը» խորագրով եռօրյա դասընթաց։ Երկու մասից բաղկացած դասընթացի […] ...

Կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ

19:35 27.12.2024

Կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ

Կառավարությունը հաստատել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Որոշմամբ առաջարկվում է որոշակիացնել պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկը՝ միաժամանակ հաստատելով օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Այս համատեքստում, անկախ սեփականության ձևից, բոլոր այն օբյեկտների պետական պահպանությունը (հիմնարկություններ, ՓԲԸ-ներ, […] ...

Շերեմետևոյում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները

19:24 27.12.2024

Շերեմետևոյում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները

Շերեմետևոյի միջազգային օդանավակայանն անցել է լրացուցիչ անվտանգության միջոցառումների, հայտնում է օդանավակայանի վարչակազմը։ «Շերեմետևոյի միջազգային օդանավակայանը շարունակում է գործել ուժեղացված անվտանգության պայմաններում՝ ոստիկանության և իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ», – նշվել է օդանավակայանի հայտարարության մեջ։ Բացի դրանից, ուժեղացվել է օդանավակայանի անմիջական շրջակայքում (վերահսկվող գոտուց դուրս) գտնվող օբյեկտների պահպանությունը։ Մասնավորապես, հերթապահ ծառայողները, որոնք հսկում են օբյեկտները, ստացել […] ...

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

19:19 27.12.2024

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։ Նախարար Գևորգ Պապոյանի […] ...

BACK_TO_TOP