«Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել․ ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել․ ՔԿ

13:49 09.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝  2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել են հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին չիրականացնել իրենց պարտականությունները, կոչ արել ՔԿ հիմնարկի կալանավորված անձանց ու դատապարտյալներին իրականացնել զանգվածային անկարգություններ:

Արդյունքում՝ ՔԿ հիմնարկի կալանավորները և դատապարտյալները, նշված անձանց հրահանգով, սկսել են զանգվածային անկարգություններ կատարել՝ ոչնչացրել և վնասել են գույքը՝ խցերի դռներին հարվածելով և խցերի կերակրադռնակները կոտրելով, խցերից վառվող առարկաներ են նետել հիմնարկի պահպանության տարածք, ինչի հետևանքով այրվել է խոտածածկ տարածքը, որը մեկուսացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից կանչված մեկ մարտական հաշվարկի կողմից: Բացի դրանից՝ նույն ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի մերձակա տարածքում հավաքվել է շուրջ 30 ավտոմեքենա:

ՔԿ հիմնարկի մոտ հետագա կուտակումները հնարավոր է եղել կանխել՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի ժամանման արդյունքում: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ իրականացված միջոցառումների արդյունքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները դադարեցվել են:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը և մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ:

Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:

Բացի դրանից՝ անկարգություններ են տեղի ունեցել նաև ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկում:

Այսպես՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկի աշխատակցից զեկուցագրեր են ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում, երկու կալանավորներ, իսկ այնուհետև ժամը 19:00-ից մինչև 19:55-ն ընկած ժամանակահատվածում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու երկու մասնաշենքերում կալանավորված անձինք և դատապարտյալները խոչընդոտել են հիմնարկի բնականոն աշխատանքը՝ հայհոյել են, հարվածել խցի դռանը, չեն ենթարկվել ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել խցի դուռն ու դուրս եկել խցերից:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Հարուցված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ՔԿ հիմնարկներում անկարգություններին  մասնակցություն ունեցած կալանավորված անձանց ու դատապարտյալների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը և գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին և ՔԿ հիմնարկների վարչակազմին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP