Գյումրու ուսումնարաններում և քոլեջներում այս տարի ընդունելությունը մրցույթով էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրու ուսումնարաններում և քոլեջներում այս տարի ընդունելությունը մրցույթով էր

20:19 07.09.2019

Գյումրու նախնական և միջին մասնագիտական ուսումնական մի քանի հաստատություններում այս տարի դիմորդների մեծ հոսք է եղել, որը հաստատությունների համար անսպասելի էր՝ հաշվի առնելով նաև դիմումների ընդունման սահմանված կարճ ժամկետները: Արդյունքում՝ ունեցել են աննախադեպ մի իրավիճակ, երբ ստիպված են եղել հիմնական դպրոցն ավարտած աշակերտներին ուսումնարան ու քոլեջ ընդունել մրցույթով՝ հիմք ընդունելով դպրոցների տված ավարտական վկայականի գնահատականները:

Դուրս մնացածներին տեղավորել պետպատվերի լրացուցիչ տեղեր հատկացնելու հաշվին նախարարությունը մերժել է: Եթե տարիներ առաջ արհեստագործական ուսումնարանի կամ քոլեջի ուսանողը հայտարարեր, որ ինքը մրցույթով է ընդունվել, ոչ մեկը չէր հավատա: Բայց այս քննաշրջանում այդպես է եղել:

Գյումրու նախնական և միջին մասնագիտական որոշ հաստատություններում դիմորդներին ընտրել են մրցութային տարբերակով: Ըստ թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանի՝ բարձր առաջադիմություն ունեցող դիմորդները մրցույթով ընդունվել են, իսկ ցածր առաջադիմություն ունեցողները՝ դուրս մնացել։ Բարձր առաջադիմությունը չափվել է հիմնական կրթության ատեստատի գնահատականներով, թեև այդպիսի աշակերտները պետք է, որ շարունակեին սովորել ավագ դպրոցում:

Թիվ 4 արհեստագործական ուսումնարանին 9-ամյա կրթության բազայով 108 անվճար տեղ էր հատկացվել, անցած տարվանից 19-ով պակաս, իսկ դիմորդներն ավելին էին, քան անցած տարի: Դիմել էին նախարարություն ևս 22 տեղ հատկացնելու խնդրանքով, մերժվել են:

Որևէ ուսումնական հաստատության լրացուցիչ տեղ չի հատկացվի․ այսպիսի պատասխան ստացել է նաև Գյումրու պետական բժշկական քոլեջը, ըստ տնօրեն Մանվել Մարտիրոսյանի, պատճառն այն է, որ միջին բուժանձնակազմի պահանջարկ չկա: Դիմորդների թիվը կրկնակի է եղել պետպատվերի տեղերից: 9-ամյայի բազայով 39 ուսանող են ընդունել, 11-ը դուրս է մնացել մրցույթից:

Հիմնական կրթությունն ավարտած, նախնական ու միջին մասնագիտական հաստատություններից դուրս մնացած դիմորդն ստիպված է վերադառնալ դպրոցի ավագ օղակ: Իսկ հանրակրթության ավագ դպրոցի կրթակարգը միտված է աշակերտին նախապատրաստել բուհական կրթության, որտեղ հիմա վերադառնալու են արհեստագործական հմտությունների ձգտող աշակերտները, որոնք այսպես թե այնպես, դպրոցը շարունակել չէին ուզում:

Նախնական ու միջին կրթական երկու հաստատությունների ստեղծված իրավիճակի հակառակ պատկերն է եղել Գյումրու տեխնիկական քոլեջում, ունեցել են 20 թափուր տեղ: Թե ինչու է ամբողջ հանրապետությունում երկաթուղայինների մասնագետներ պատրաստող միակ քոլեջը թափուր տեղեր ունեցել, ըստ տնօրեն Մխիթար Սարգսյանի, դիմումների ընդունելության սեղմ ժամկետներով է պայմանավորվում:

Անցած տարիներին մինչև սեպտեմբերի 10-ը ուսանող են ընդունել, այս տարի ժամկետն ավարտվել է օգոստոսի 17-ով: Ավելի ուշ են դիմորդներ դիմել, բայց ըստ տնօրենի՝ արդեն ընդունել չէին կարող, քանի որ թափուր տեղերը հետ էին ուղարկել։ Խնդիրը կարգավորել վճարովի ուսուցման տեղեր բացելով՝ կոնկրետ 9-ամյա կրթության բազայով հնարավոր չէ: Պետական հաստատությունները վճարովի հիմունքներով ուսանողներ ընդունելու իրավունք չունեն: Արդյունքում՝ տեղի է ունեցել նաև հետևյալը՝ ուսումնարաններից և քոլեջներից դուրս մնացած 9-ամյա կրթությամբ դիմորդներն ընտրել են մասնավոր միջին մասնագիտական հաստատությունների վճարովի ուսուցումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP