14:01 27.11.2017
Կենտորն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ շարունակվել են պաշտպանական ճառերը: Ամբաստանյալ Բաբայանն ասել է, որ փողերի լվացման դրվագով իրեն մեղավոր չի ճանաչում, որևիցե հանցագործություն չի կատարել, իրեն պարտք են եղել, գումար են ուղարկել:«Ես ասել եմ ումից եմ էդ գումարը ստացել, ովա ուղարկել առաջին րոպեից որևիցե բան չեմ թաքցրել: Փողի հարցով գործը ձերբակալվելա 2016 թվական սեպտեմբերին, ինձ հարցաքննել են 2017 թվականի ապրիլին, 8 ամիս ես Հայաստանից չեմ փախել, ես առաջին րոպեից գրել եմ փողի մասին, մեկը չի հարցրել ինչ փողա, որտեղիցա, կամ էքսպերտի եք կանչում մի հատ կանչեք մի բան խոսեք 8 ամիս: Երբոր հասկացել են, որ հրթիռը թույլ ա իրա դիրքերը, էս մեկը քաշել են բերել պոչից կապել են,Բաբայանին ներկայացրել որպես կրկնիմալ: Ձեր խնդիրնա, ես անկեղծ եմ ասում արդարացման համար փորձեմ ես չհասկանամ պատվերը որտեղից ա գալիս, էդ մարդը չեմ, շատ լավ գիտեմ ոտը որտեղիցա, ականջները որտեղիցա, ուղղակի կարելի ա օրենքը թեթեվ շրջանցել բայց չի կարելի նրան տրորել, թքել պետության վրա,չի կարելի ուղղակի, եթե ուզում եք պետություն դառնալ:Բաբայանը մի տարի ավել կնստի, մի տարի պակաս, դուք հարց չեք լուծելու։ Շնորհակալ եմ, ինձ մեղավոր չեն ճանաչելու ոչ մի դեպքում», ասել է Սամվել Բաբայանը:
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:51 11.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերԱպրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...
23:48 11.04.2025
Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանըԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...