Ցոլակյանը մտադիր է ազատել անբարեխիղճ աշխատակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Ցոլակյանը մտադիր է ազատել անբարեխիղճ աշխատակիցներին

16:46 04.09.2019

Դեռ երկու ամիս առաջ ԱԻՆ աշխատակիցներին ուղարկվել են ծանուցումներ, և հոկտեմբերից սկսվելու է կրճատումների գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա խոսքերով՝ առաջին հերթին աշխատանքից ազատվելու են նրանք, ովքեր «սպիտակ վերնաշապիկներով հայտնվում էին» հրդեհների վայրերում ու գործ չէին անում, մինչ մյուսներն այդ պահին կրակի մեջ էին աշխատում։ Ցոլակյանը պնդում է, որ այդպիսի անբարեխիղճ աշխատողներ կան տարբեր մակարդակներում։

Նախարարը մտադիր է ազատել անբարեխիղճներին՝ նրանց փոխարեն փրկարարներ ընդունելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

BACK_TO_TOP