15:50 04.09.2019
Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա:
Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի. կկառուցվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:
Ավտոմաքսատան և ընդհանուր արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից 5,5 հեկտարում են այժմ շինարարական մեծածավալ աշխատանքները: Շինարարության մեկնարկից սկսած, 1 ամսվա ընթացքում աշխատանքի ծավալները կրկնապատկվել են, բայց դեռ բավարար չեն սահմանված ժամկետում գործն ավարտելու համար:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով`աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել: Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում դրա անհրաժեշտությունն առաջանա, շինարարը կանցնի 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ հոկտեմբերի 11-ին այստեղ բացում է կատարվելու:
Կապալառու կազմակերպության ղեկավար Արամ Ադամյանի խոսքերով` հիմա տարածքում 8 շինկազմակերպություն է աշխատում, 10 մատակարար և տրանսպորտային մեխանիզացիայի կազմակերպություն, ընդհանուր հաշվով՝ 150 մարդ, բայց հետագայում կարող է մինչև 350-ի հասնել աշխատողների թիվը, քանի որ եղած կազմակերպությունները դեռ թափ չեն ստացել:
Շինարարության այս փուլում աշխատուժի պակաս չկա: Շինհրապարակում նախագծողների ու տեխնիկական վերահսկողների գործն համատեղ է: Շինարարություն է տարվում նախագծմանը զուգահեռ: Ամբողջական նախագծին սպասելու ժամանակ չկա, շինարարը դրանով է պայմանավորում շինարարությանը զուգահեռ ընթացող նախագծումը: Բացի դրանից, շինարարական տարածքի ընդլայնում է տեղի ունեցել: Նախատեսված փոքր շինությունների փոխարեն ավելի մեծ մասնաշենքեր են կառուցվելու: Միայն գլխավոր մասնաշենքը զբաղեցնելու է 3500 քմ տարածք: Տարածքում գրունտային ջրերի բարձր մակարդակի պատճառով կառուցվող գլխավոր մասնաշենքի հիմքերում կրկնակի բետոնալցում է կատարվում: Եվս 2 մասնաշենքերի՝ պահեստի և տրանսֆորմատորային ենթակայանի կառուցումը, զուգահեռ է տարվում: Բոլորի կառուցապատման ավարտի ժամկետը մեկն է՝ հոկտեմբերի 11-ը:
Գյումրիում ավտոմաքսատան կառուցմամբ կլուծվի Բագրատաշենի մաքսակետի գերծանրաբեռնվածության խնդիրը, մյուս 2՝ Բավրայի և Գոգավանի մաքսակետերի աշխատանքային ծավալների վրա ևս ավտոմաքսակետի բացումը դրական ազդեցություն կունենա: Մինչև տարեվերջ նախատեսվում է, որ 1 պատուհանի սկզբունքով Գյումրիի ավտոմաքսատանը կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում:
Օրական նախատեսվում է այստեղ մաքսազերծել 800-1000 մեքենա: Աշխատանքով կապահովվի 35 գյումրեցի:
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...
21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...
21:38 22.11.2024
«Ինտեր Մայամին» կգլխավորի ՄասկերանոնԱրգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...