23:59 04.09.2019
Մադրիդի «Ռեալի», «Շալկե 04»-ի և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Մետցելդերը մեղադրվում է մանկական պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Այս մասին հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին՝ վկայակոչելով Bild-ին:
«Մետցելդերը մեղադրվում է մանկական պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Գերմանիայի ոստիկանությունը խուզարկության թույլտվություն է ստացել և առգրավել նրա համակարգիչը և բջջային հեռախոսը: Ոստիկանությանն այս մասին հայտնել է Մետցելդերի հարսնացուն, այն բանից հետո, երբ նա իրեն whatsapp-ով մանկական պոռնկագրական 15 լուսանկար է ուղարկել»,- Тwitter-ի իր էջում գրել է Պալմերին:
According to Bild, Christoph Metzelder is investigated for trafficking child pornography. German police executed a search warrant and seized his computer and cellphone.
His fiancée informed police after Metzelder allegedly sent her 15 pictures of child pornography on WhatsApp
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) September 3, 2019
38-ամյա նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 2014 թվականին: «Բորուսիայի» և «Ռեալի» կազմում դարձել է Գերմանիայի և Իսպանիայի չեմպիոն: Գերմանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 47 հանդիպում, որի կազմում դարձել է Աշխարի արծաթե և բրոնզե մեդալակիր:
13:12 05.04.2025
Արարատի մարզում 37-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով բախվել է կայանված «ԶԻԼ»-ին. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...
13:00 05.04.2025
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհային վատ պայմանների պատճառովՆԱՏՕ-ի Dacian Spring 25 զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Ռումինիայում 2025 թվականի մայիսին, ստիպված էին հետաձգվել երկրում ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով։ Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի կայքում տեղադրված նյութում: «10 ամսվա ընթացքում բանակը, արտաքին գործերի նախարարությունը և դաշինքի երեք երկրները մի քանի քաղաքապետարանների, ինչպես նաև զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման […] ...
12:53 05.04.2025
ԱՄՆ-ը սխալմամբ նամակներ է ուղարկել ուկրաինացիներին՝ պահանջելով լքել նահանգը․ The Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սխալմամբ նամակներ է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանել ուկրաինական հակամարտության բռնկումից հետո՝ պահանջելով անհապաղ հեռանալ ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։ «Եկել է Միացյալ Նահանգները լքելու ժամանակը»,-մեջբերում է հրատարակությունը նամակից մի հատված։ Պարբերականը գրում է, որ հումանիտար նկատառումներով ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին ասել են, որ […] ...
12:44 05.04.2025
Կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց, 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում ենՎերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և նշում, որ գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հիմա դպրոց-մանկապարտեզների շինարարություններն ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
12:34 05.04.2025
Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին», հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։ «Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում […] ...
12:22 05.04.2025
Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի ֆոնին Սեուլում հանրահավաքներ են անցկացվումՍեուլում արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սեոկ Յեոլի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների ցույցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն պաշտոնանկ արեց Յուն Սեոկ Յոլին։ Տեղական ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 07:00-ին), չնայած թույլ անձրեւին, նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են Գվանգվամուն հրապարակի մոտ՝ դեմ արտահայտվելու […] ...