Ոստիկանները թաքցրել էին հանցագործությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Ոստիկանները թաքցրել էին հանցագործությունը

13:18 27.11.2017

Պաշտոնական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության  Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:

Եղվարդ քաղաքի բնակիչ Սրբուհի Մեսրոպյանը 27.02.2017թ.-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՀՈԲ տեսուչ Գևորգ Հակոբյանին հաղորդում է տվել նախկին ամուսնու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու մասին: Մասնավորապես, իր բնակարան այցելած հիշյալ ոստիկանին ցույց է տվել նախկին ամուսնու կողմից թաքցրած` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված թմրամիջոցը: Սակայն ոստիկանը, հանցագործության մասին հաղորդում ընդունելու, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու՝ դեպքի վայրը զննելու և առկա փաստերն արձանագրելու փոխարեն, իր բջջային հեռախոսով լուսանկարել է թմրամիջոցը և Ս. Մեսրոպյանին հավաստիացրել, որ դեպքին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

Նույն օրը Գ. Հակոբյանը հանցագործության դեպքի մանրամասների մասին անձամբ զեկուցել է իր վերադասներին` Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Էմիլ Մովսիսյանին և նույն բաժնի պետի տեղակալ Սարգիս Բաղդասարյանին: Սակայն վերջիններս, իրենց հերթին, հիշյալ հանցագործության մասին հաղորդում չեն ընդունել և սահմանված կարգով միջոցառումներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:

Դեպքից 10 օր հետո Ս. Մեսրոպյանը կրկին զանգահարել է տեսուչ Գ. Հակոբյանին և տեղեկացրել, որ ամուսինը վերցրել է թմրամիջոցի փաթեթը և դուրս եկել բակ: Ս. Մեսրոպյանը ոստիկանության աշխատակցին խնդրել է գալ և տեղում բացահայտել հանցագործության դեպքը: Գ. Հակոբյանն այդ մասին կրկին տեղեկացրել է իր ղեկավարներին, այդ թվում՝ Է. Մովսիսյանին և Ս. Բաղդասարյանին, սակայն վերջիններս, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և թմրամիջոցի իրացման վերաբերյալ իրենց կողմից սպասարկվող տարածքում բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նախնական համաձայնությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ սահմանված կարգով ընթացք չեն տվել քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքին, չեն կանխել դրա հնարավոր իրացումը և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործություն կատարած անձին տեղում բռնելու ուղղությամբ:

Ոստիկանության վերը նշված պաշտոնյաների գործողությունների հետևանքով հանցագործության դեպքը չի բացահայտվել, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը:  

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գ. Հակոբյանին, նույն բաժանմունքի պետ Է. Մովսիսյանին և բաժնի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանին մեղադրանքներ են առաջադրվել: Է. Մովսիսյանի և  Ս. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:             

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

19:12 28.04.2025

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

19:00 28.04.2025

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...

BACK_TO_TOP