Թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն. Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

Թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն. Թորոսյան

18:10 03.09.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրում է իր դեմ արշավ կազմակերպելու մեջ: Այդ մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն:

«Նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների: Սա կազմակերպված է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ժառանգություն կամ նվեր է ստացել նախկին իշխանություններից և շատ սարսափած է, որ կարող է կորցնել: Ժամանակին, լինելով հայտնի ընտանիքների քավոր կամ հայտնի մարդկանց ընկեր, նա աստիճանաբար բարձրացել է կարիերայի սանդուղքով, հիմա ռեկտոր է և կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Այս ամենը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ մենք ուզեցինք բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Այդ ժամանակվանից սկսվեց իմ դեմ արշավը»,- ասաց Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Պետական վերահսկողական ծառայության ու իրենց կողմից որոշակի նյութեր հավաքվեցին՝ կապված բժշկական համալսարանում գործընթացների հետ, հաղորդումներ ուղարկվեցին դատախազություն և ԱԱԾ, քրեական գործեր հարուցվեցին:

«Մի դրվագը դա բժշկականի կողմից սրտի ստենտների ձեռք բերումն էր, երբ բժշկական համալսարանը սրտի ստենտները ձեռք էր բերում 250 հազար դրամով, իսկ այդ նույն ստենտը նույն ընկերությունից նույն ժամանակահատվածում ձեռք էինք բերում 110 հազար դրամով: Ես ԱԱԾ-ին խնդրեցի պարզել, թե դա ինչպես է ստացվել: Դա խոսում է առնվազն պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու մասին: Այսինքն՝ այս ամենը գումարվելով, հասկանալով, որ միգուցե իրենց շուրջ օղակը սեղմվում է, հիմա հրապարակ են նետում բաներ, որոնց մեծ մասը իրականության հետ կապ չունի»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք` այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:

Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,- ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:02 11.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ ​ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

13:53 11.04.2025

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...

Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. Բարբոսա

13:44 11.04.2025

Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. Բարբոսա

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...

Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%

13:36 11.04.2025

Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%

Ի պատասխան ամերիկյան վարչակազմի ​​գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...

BACK_TO_TOP