17:10 03.09.2019
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ մեղադրական կողմին Գաբրիելյանն է ներկայացնելու։
Հիշեցնենք` Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։
«Մեղադրական կողմը ներկայացնելու եմ ես։ Ինձ` որպես դատախազ, գրություն է ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից այն մասին, որ դատավարությունը մեկնարկելու է սեպտեմբերի 6-ին և տեղի է ունենալու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազը:
Մեր այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք դատավարության անցկացման վայրի ընտրության հարցը, Գաբրիելյանը պատասխանել է, թե ինչու պիտի քննարկվեր այդ հարցը:
Տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Ղուկասյանի շահերը դատարանում ներկայացնելու է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանում վիճարկում էր Ռազգելդեևի կալանքի կրելու վայրը և պահանջում նրան ռազմաբազայից տեղափոխել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այս միջնորդությունը դատարանը մերժել էր։ Տուժող կողմը դատավարության անցկացման վայրի մասին պաշտոնապես գրություն դեռ չի ստացել։
«Գործի նյութերը մեզ ուղարկվել էին, իսկ երեկ ստացել ենք նաև մեղադրական եզրակացությունը։ Բայց պաշտոնական գրություն, թե որտեղ է անցկացվելու դատական նիստը, դեռ մեզ չեն ուղարկել։ Նախնական ու միայն բանավոր են հայտնել, որ Շիրակի մարզի դատարանում է տեղի ունենալու։ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի դատավարությունն էլ, ըստ էության, Շիրակի մարզի դատարանն անցկացրեց։ Դեռևս չճշտված տեղեկություններով մեզ ասել են, որ դատարանում է լինելու։ Ըստ երևույթին, հենց շենքի ներսում դատավարությունն անցկացնելու մասին էր խոսքը, բայց ինչպես ասում են, չեմ հավատում, մինչև աչքովս չտեսնեմ»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք՝ 2018թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:
Մեղադրյալը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևն է: Նա այժմ գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում:
Դատավարությունը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...
23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրաՄիացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...
23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարըԱպրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...
23:34 17.04.2025
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՈւրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...