22:55 02.09.2019
1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց անկախության հռչակագիրը, որը հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնացման, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին:
Ահա թե ինչ իրադարձություններ նախորդեցին այդ պատմական օրվան:
1987 թվականի վերջերից սկիզբ է առնում արցախահայության ազատագրական պայքարը։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է միջնորդությամբ դիմել Ադրբեջանի և Հայաստանի Գերագույն խորհուրդներին՝ ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին վերամիավորելու հարցով:
1988 թ. փետրվարին Ստեփանակերտում ստեղծվում են «Կռունկ», իսկ Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեները՝ դրանք համակարգում են Ղարաբաղյան շարժումը Հայաստանում և Արցախում: Այս պահանջին ի պատասխան՝ Ադրբեջանը սկսում է բռնությունների ու հալածանքների նոր ալիք: 1988 թ. նոյեմբերի վերջին Կիրովաբադից՝ այժմյան Գանձակից, Բաքվից, Շամքորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ մյուս շրջաններից սկսվում է հայ բնակչության զանգավածային արտաքսումը: Ավելորդ չէ հիշեցնել, որ բռնագաղթն ուղեկցվում էր ջարդերով և սպանություններով:
1989 թ. հունվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ստեղծվեց անմիջականորեն Մոսկվային ենթարկվող Հատուկ կառավարման կոմիտե՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ, կոմիտեն կարճ կյանք ունեցավ՝ Ադրբեջանի սադրանքների հետևանքով:
1989 թ. օգոստոսի 16-ին Արցախում ստեղծվեց բարձրագույն կառավարման մարմին՝ Ազգային խորհուրդ: Նույն տարում՝ նոյեմբերի 28-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցել Ադրբեջանին։ Այդ որոշման իրագործողը կազմկոմիտեն էր ՝ հայերին հատուկ չհամակրող նախագահ Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ։ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին:
1990 թ. հունվարի 13-ին Բաքվում նորից սկսվեց հայ բնակչության կոտորածը, ԼՂ տարածքում վերաբնակեցվում էին ադրբեջանցիների խմբեր: Ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին ջոկատները, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղի մյուս շրջաններում սկսեցին ինքնապաշտպանական պայքարը: Արցախյան դեպքերը զարգանում էին Խորհրդային Միության անկասելի փլուզման ֆոնին:
Խորհրդային Միության վերջին նախագահը՝ Միխայիլ Գորբաչովը, 1991-ի մարտին հանրաքվե անցկացրեց՝ փորձելով պահպանել փլուզվող ԽՍՀՄ-ը: Ադրբեջանը խորհրդային 8 հանրապետությունների հետ մասնակցեց քվեարկությանը և կողմ արտահայտվեց Խորհրդային Միության հետագա գոյությանը: Հայաստանը Վրաստանի, Մոլդովայի ու բալթյան երեք հանրապետությունների հետ չմասնակցեց հանրաքվեին և հայտարարեց, որ ընտրել է անկախության ուղին: Հայտարարեց, որ նույն տարվա աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, կանցկացնի անկախության ի՛ր հանրաքվեն: Գորբաչովը շնոհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Այազ Մուփալիբովին: Հետո կատարվեց այն, ինչ հետո պիտի որակվեր որպես պետական ահաբեկչության և էթնիկ զտման դասական օրինակ:
Երբ 1991-ի օգոստոսի 19-21-ին Մոսկվայում ձախողվեց հեղաշրջման փորձը՝ հայտնի Պուտչը, Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել ազատ անկման արագացմամբ: Մեկը մյուսի հետևից իրենց անկախությունը հռչակեցին խորհրդային հանրապետությունները: Օգոստոսի 30-ին, անկախ հռչակվեց Ադրբեջանը: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»:
Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂ ինքնավար մարզի բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, 99%-ից ավելին կողմ քվեարկեց անկախությանը: 1991 թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղը ձևավորեց Գերագույն խորհուրդ։ Նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց նաև Արցախի Հանրապետության նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով անկախ հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 28.11.2024
Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերԳերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...
22:16 28.11.2024
Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել ԼիբանանինՀինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...
22:08 28.11.2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...
21:50 28.11.2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...
21:40 28.11.2024
Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետոՀինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...