Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին․ Բակո Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:18:39
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին․ Բակո Սահակյան

09:51 02.09.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն: Դա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ:

Եվ այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետևողականորեն ու շարունակաբար ամրապնդելով մեր անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի բարգավաճման ու ժողովրդի բարօրության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ Մելիքբեկյան

13:10 09.04.2025

Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կրած պարտություններին: «Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են, հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները։ Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար`ամբողջ […] ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

13:03 09.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […] ...

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

12:42 09.04.2025

Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […] ...

ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ Զախարովա

12:37 09.04.2025

ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններ դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության վերաբերյալ։ «Հարցեր եղան ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլի վերաբերյալ երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեությունը նորմալացնելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ ասվել էր, ես հաստատում եմ. դրանք տեղի կունենան վաղը։ Սա կլինի խորհրդակցությունների երկրորդ փուլը: Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական […] ...

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

12:27 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […] ...

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

12:21 09.04.2025

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […] ...

BACK_TO_TOP