Գյումրիի որոշ բուհերում պետպատվերի տեղերը չեն համալրվել, իսկ ուսումնարաններում լրացուցիչ տեղերի անհրաժեշտություն է առաջացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Գյումրիի որոշ բուհերում պետպատվերի տեղերը չեն համալրվել, իսկ ուսումնարաններում լրացուցիչ տեղերի անհրաժեշտություն է առաջացել

18:15 31.08.2019

Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններից 2-ում այս տարի չեն համալրվել պետպատվերով նախատեսված տեղերը: Խնդիրը ոչ միայն դիմորդների պակասն է, այլև միասնական քննություններից կտրվածների մեծ թիվը: Արդեն օրինաչափություն է դարձել այն, որ ամեն տարի մարզի դիմորդների մոտ կեսը դիմում է երևանյան բուհեր, մյուսները նախընտրում են ոչ միայն տեղի բուհերը, նաև քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները: Միջին և նախնական մասնագիտական կրթությունը վերջին տարիներին շատ են կարևորում ոչ միայն 9-ամյան, այլև միջնակարգն ավարտողները: Այն դեպքում, երբ բուհերում մտածում են բաժիններ փակելու մասին, քոլեջներն ու ուսումնարանները բարձրացնում են պետպատվերով տեղեր ավելացնելու խնդիրը:

Շիրակի պետական համալսարանի 885 տեղից ավելի քան 600-ը չի համալրվել, դրանցից 4-ն՝ անվճար ուսուցմամբ: Քիչ դիմորդներից բացի, 20 տոկոսը չի հաղթահարել քննությունների անցողիկ շեմը: Բուհը հարկադրված է գնալ որոշ բաժինների փակման: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի խոսքերով՝ վերջին 5 տարիների վիճակագրությունը պետք է ուսումնասիրվի, ինչքան տեղեր են ունեցել ու ինչքան դիմորդներ ընդունել։ Ուսումնասիրությունից հետո արդեն ստիպված կլինեն որոշ բաժինների համար հայտեր չներկայացնել։ Բուհը վերջին տարիներին որոշ մասնագիտությունների գծով ունենում է թերբեռնված բաժիններ: Նոր ուսումնական տարին էլ բացառություն չէ: Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի, նախորդ տարվա համեմատ, բոլոր բաժիններում ընդունելություն կատարեց: Դիմորդների թվից դժգոհ չէին, բայց թափուր տեղեր այստեղ էլ ունեն: Հատկացված 124 տեղերից 49-ը չի համալրվել: Ըստ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ընդունելության պատասխանատու քարտուղար Հարություն Պեպելյանի՝ տարեցտարի այստեղ ինժեներական մասնագիտությունների դիմորդների քանակը պակասում է, պատճառն ակնհայտ է, որ մարզում չկան ձեռնարկություններ, որ ավարտողները հետագայում աշխատանք ունենան։

Մարզում թեթև արդյունաբերությունը թեև նորից բարձր արտադրական ծավալներ ունի, բայց սա Պոլիտեխնիկի ուսանողների թիվ չի ավելացնում, արտադրություններն ավտոմատացված են ու ինժեներների կարիք չկա: Իսկ աշխատանքի շուկայում միջին մասնագիտական աշխատուժի կարիքը զգացվում է։ Բացառություն չէ գյուղատնտեսության ոլորտը: Գյուղատնտեսական քոլեջում օրգանական գյուղմթերքի արտադրության մասին են մտածում՝ բակում դդում, կարտոֆիլ և այլ մշակաբույսեր աճեցնելով: Քոլեջի ընդունելության պատասխանատու քարտուղար Աղունիկ Զաքարյանի խոսքերով՝ իրենք ունեն նաև կաթի և կաթնամթերքի, մսի և մսամթերքի տեխնոլոգիա բաժինները, որոնք դիմորդների համար պահանջված մասնագիտություններ են, քանի որ կաթի վերամշակման արտադրամասերը շատ են, որտեղ էլ քոլեջի շրջանավարտներն աշխատանք են գտնում։ Մարզում նաև սպանդանոցներ են բացվելու, ու արդեն դիմում են, որ մասնագիտական կրթություն ստանան՝ այնտեղ աշխատելու համար։ Քոլեջում այս տարի ուսանողության պակաս չունեն, պետպատվերն ամբողջոթւյամբ համալրված է, ավելին՝ 4 ուսանողի էլ ընդունել են վճարովի համակարգով:

Մասնագիտություն ու արհեստ սովորելու հնարավորությունը դիմորդներին միայն քոլեջներ չէ, որ բերել է։ Արհեստագործական ուսումնարանների նկատմամբ ևս հետաքրքրությունը մեծացել է: Գրեթե բոլորում պետպատվերով տեղերը լրացվել են, ու դեռ դիմելիությունը շարունակվում է: Գյումրիի թիվ 3 արհեստագործական ուսումնարանի տնօրենի պարտականությունները կատարող Սիլվա Խաչիկյանի խոսքերով՝ իրենք դիմել են նախարարություն, որ թույլ տրվի 80 պետպատվերով տեղերին ևս մոտ 20-ն ավելացնել, որպեսզի դիմորդներ դուրս չմնան։

Նախնական և միջին մասնագիտական հաստատություններ դիմողների թիվն, ամեն տարվա տվյալներով, ավելանում է, և սա ոչ միայն նրա համար, որ այդ հաստատություններում կրթությունն է անվճար, նաև որոշակի արտոնություններ են սահմանված, ինչպես նաև պայմանավորված է աշխատաշուկայում արհեստավորների ու բանվորական աշխատուժի պահանջարկով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

20:52 22.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասին

Իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...

BACK_TO_TOP