14:44 28.08.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանի աշխատանքը կընդհատվի մինչև հոկտեմբերի 14-ը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Վարչապետը զրուցել է թագուհու հետ և խնդրել նրան սեպտեմբերի կեսին դադարեցնել խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը: Կուսակցական համաժողովների ավանդական ժամանակահատվածի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին:
Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանականներն արձակուրդից կգան սեպտեմբերի 3-ին, նրանք մի քանի օր կունենան խորհրդարանի աշխատանքի այս դադարից առաջ ու հետո, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան արգելել Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի ԵՄ -ից դուրս գալու որոշմանը:
Խորհրդարանի աշխատանքի ընդհատումը պատգամավորներին հնարավորություն կտա ուսումնասիրել և հաստատել ԵՄ հետ նոր համաձայնագիրը, եթե նման փաստաթղթի շուրջ համաձայնություն լինի:
10:58 28.04.2025
Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ ԿուլեբաՈւկրաինան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, կարծում է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Որքան էլ տխուր է խոստովանել, բայց մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ այն բանից հետո, երբ (ԱՄՆ նախագահ Դոնալդ-խմբ.) Թրամփը հեռանա»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքով՝ Կիևը սխալվել է՝ […] ...
10:40 28.04.2025
Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին: «Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: […] ...
10:32 28.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:19 28.04.2025
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներինՊաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին: Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, […] ...
10:00 28.04.2025
Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Խուլիան Ալվարեսից («Աթլետիկո Մադրիդ»), Գիորգի Մամարդաշվիլիից («Վալենսիա»), Խավի Պուադոյից («Վալենսիա») և Սերխի Դարդերից («Մալյորկա»)։ ...
09:50 28.04.2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումըԹուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումը կողմերի համաձայնությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար այցը տեղի կունենա մայիսի 13-16-ը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը […] ...