10:38 28.08.2019
Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաժողովի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցան թվով չորս թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և երեք հիմնարար սկզբունքներին:
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին մարտահրավերների համապատկերը» խորագրով թեմատիկ քննարկումներից առաջինը վարում էր ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը, որպես բանախոսներ ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և ՀՀ հատուկ հանձարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը: Քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ առջև ծառացած մարտահրավերների և դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Անդրադարձ կատարվեց ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի և շարունակականության պահպանման վրա համաշխարհային թատերաբեմում ընթացող գործընթացների ազդեցությանը:
Երկրորդ քննարկումը վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Քննարկման բանախոսներն էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը և ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանն ուղղված հիմնական սպառնալիքներին, դրանց հաղթահարման ուղիներին ու հեռանկարներին:
«Տարածաշրջանը տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների խաչմերուկում» խորագիրը կրող երրորդ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցություների խաչմերուկում Հայաստանի առջև բացվող հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի զարգացման տնտեսական համագործակցության հեռանկարներին: Այն վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Որպես բանախոսներ ելույթներ ունեցան որի բանախոսներն էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:
Համաժողովի առաջին օրն ամփոփեց «Հայաստանի արտաքին տնտեսական ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները» խորագրով չորրորդ քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյան։ Քննարկումը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանի տնտեսական ներգրավվածության ընդլայնման հեռանկարների շուրջ։
20:40 15.04.2025
«Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»Մադրիդի «Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»։ Մեքսիկայում կայացած խաղում հիմնական ժամանակում ոչ-ոքի է գրանցվել` 2-2։ «Բարսելոնայից» աչքի են ընկել Խավիեր Սավիոլան և Կառլես Պույոլը, «Ռեալից»` Լուիշ Ֆիգուն ու Մարսելոն։ ...
20:30 15.04.2025
Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիսԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Գազայի հատված։ Այս մասին հայտնում է նրա գրասենյակը։ Հայտարարության համաձայն՝ նա այցելել է անկլավի հյուսիսային հատված։ Ուղևորության հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ ...
20:19 15.04.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետԲրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և […] ...
20:10 15.04.2025
Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […] ...
20:05 15.04.2025
Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետԵրևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի […] ...