14:11 25.11.2017
Նոյեմբերի 25-ը կանանց դեմ բռնության պայքարի օրն է, ուստի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր որոշակի վիճակագրական տվյալներ է ներկայացրել: Ըստ սոցիոլոգի՝ Հայաստանում կանանց 85 տոկոսը բռնության է ենթարկվում:
«Երբ որ ամուսինը կնոջն ասում է՝ էդ ինչ ես հագել, սա արդեն բռնություն է: Երբ որ աղջկան ասում է՝ մեկ էլ չտենամ էդ կարճը, դա արդեն բնռություն է: Եթե ասում է՝ մյուս անգամ տեսնեմ կճղեմ, դա արդեն բռնություն է»:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում կանանց միայն 5-ից 6 տոկոսն է ծեծի միջոցով բռնության ենթարկվում:
«Հայերը սոցալական, հոգաբանական բռնությունը չեն ընկալում որպես բռնություն: Շատ նորմալ են ընդունում: Ու մեծ դժբախտությունն այն է, որ բռնության ենթարկված կանանց մեկ երրորդը մեղավոր համարում են իրենց: Ասելով՝ եթե ես չանեի, սա չհագնեի, դա չէր լինի», -ասել է Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանի խոսքերով՝ Հայաստանում էլ ավելի շատ բռնության են ենթարկվում կրթված կանայք, ովքեր ստիպված են հանդուրժել իրենց իրավունքների ոտնահարումը ոչ միայն տանը, այլև աշխատավայրում՝ ղեկավարների կողմից:
Հիշեցնենք, որ 1981-ից ի վեր նոյեմբերի 25-ը նշվում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի օր: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women): ՄԱԿ-ն առաջարկել էր կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք հասարակության ուշադրությունը կսևեռեն այս խնդրի վրա:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...