Շիրակի մարզի գյուղերում ոռոգման ջրի պակաս կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Շիրակի մարզի գյուղերում ոռոգման ջրի պակաս կա

17:00 24.08.2019

Ոռոգման սեզոնին Շիրակի մարզի գյուղերում նորից ջրի պակաս է, ու ոչ միշտ է, որ պատճառը գյուղ հասնող ջրի քանակն է: Օրինակը Կամո գյուղում է: Կառնուտի ջրամբարից ջուրը գյուղ հասնում է, բայց ծայրամասային հողակտորներն առանց ոռոգման են մնում: Այստեղ խոսքը ոռոգման ջրի անհավասար բաշխման մասին է` մեկին շատ է հասնում, մյուսն ընդհանրապես իր հողերը չի կարողանում ոռոգել: Իսկ հետևանքում գյուղացիների ու ջրբաժանի միջև մշտական վեճեր են:

Շիր ջրանցքով ամեն օր Կամո գյուղը ստանում է իր հասանելիք ոռոգման ջուրը: Մի մասը դաշտերին է հասնում, մյուսը մտնում է գյուղ ու խողովակներով տնամերձներին: Գյուղում պոմպակայան ունեն, որով էլ ոռոգման ջուր է մղվում, միայն այս եղանակով է հնարավոր ջուր տալ բոլորին: Այս տարի օգոստոսի ջերմաստիճանը նորմայից բարձր է, ոռոգման ջուր շատ է օգտագործվում, ինչի հետևանքով տուժում են գյուղի ծայրամասում գտնվող հողակտորները: Տնամերձներում ամեն ինչ չորացել է:

Գյուղացիներն օրեր առաջ իրենք են ջրբաժանի հետ ստուգել ոռոգման խողովակաշարը ու եկել եզրակացության, որ ոռոգման համակարգում երևի խցանված տեղամաս կա, ինչն էլ խոչընդոտում է, որ ջուրը համեմատաբար բարձրադիր հատվածներ հասնի:

Խողովակաշարում խցանված տեղամասեր ջրօգտագործող ընկերության աշխատակիցները չեն հայտնաբերել: Իսկ թե ինչու ջուրը գյուղի մի մասին հասնում է, մյուսին` ոչ, ջրբաժանն է հայտնաբերել: Ցածրադիր տների բնակիչները շատ են օգտագործում ու վերևի հարևանների համար նախատեսված ջուրն իրենք են փակում ու «գողանում»: Ստացվում է, որ ջուր կա, բայց բոլորին չի հասնում:

«Շոգ է, գալիս, մեկին ասում եմ, որ ջուրը փակի, որպեսզի մյուսին հասնի: Իմ հեռանալուց հետո նորից բացում ու օգտագործում են: Գյուղացիներն իրար չեն զիջում: Եթե ոռոգելու համար հերթ պահեն, ամեն ինչ այլ կերպ կլինի, ջուրը բոլորին կհասնի»,- SHANTNEWS.am-ին ասել է «Շիրակ» ՋՕ ընկերության աշխատակից Սամվել Պողոսյանը:

Ոռոգման ցանցի մի հատվածը չի աշխատում արդեն 30 տարի: 200 տնտեսություն մեկ պոմպակայանի հույսին է, որի հզորությունն էլ չի բավականացնում: Որպեսզի ջուրը մինչև ծայրամասեր հասնի, գյուղացիները պետք է հերթ սահմանեն ու մեկը մյուսին չխանգարեն: Բայց երբ շոգ եղանակին բույսը չորանում է, բարիդրացիական հարաբերությունները հաշվի չեն առնում:

«Առանձին գիծ պետք է լինի, որ կողքերից չհատեն, չմտնեն գծի մեջ, բացեն փականները, որ մղեն ջուրը պոմպով մինչև գյուղի վերևը: Դա հիմա անհնար բան է, որովհետև ոռոգման համակարգը խճճված է, լրիվ տների տակով է գալիս: Բոլորի դռներին փականներ կան: Պետք է 150 աշխատող լինի, որ բոլորի փականները փակեն, ջուրը ծայրամասերին հասցնեն»,- SHANTNEWS.am-ին ասել է Կամո գյուղի վարչական ղեկավար Ռոբերտ Ղազարյանը:

Գյուղի վարչական ղեկավարը այլընտրանքային տարբերակ է ներկայացնում, որի դեպքում ամբողջ գյուղը ոռոգման ջուր կունենա: Ոռոգման համակարգի լրացուցիչ խողովակաշար  է պետք անցկացնել: Առնվազն երկու կմ խողովակաշարի մասին է խոսքը, որի համար գումարներ են պետք, իսկ Շիրակի մարզում այս տարի ոռոգման համակարգերի միայն մասնակի վերանորոգումներ են նախատեսված սուբվենցիոն ծրագրերով: Այդ ցանկում Կամոյի ոռոգման համակարգն ընդգրկված չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

17:50 27.11.2024

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի): Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան: Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով […] ...

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

17:46 27.11.2024

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքին եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է […] ...

BACK_TO_TOP