23:00 23.08.2019
Քաղաքի օրվա միջոցառուների նախապատրաստությունները կենտրոնական հրապարակում սկսվել են։ Հրապարակում համերգի բեմն է տեղադրվում, իսկ փողոցներում ճանապարհային երթևեկության գծանշումներն են թարմացվում։
Իսկ ինչպես է կանոնակարգվելու փողոցների երթևեկությունը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում Գյումրիի քաղաքապeտարանի տրանսպորտի բաժի պետը տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են լինելու կենտրոնական մի քանի փողոցներ։
«Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան` ժամը 07.00-ին, Վարդանանց հրապարակն ու հարող փողոցները փակ են լինելու՝ Շիրազը, Ռուսթավելին, Չերազը, Սպանդարյանը։ Շահումյան փողոցը լինելու է կայանատեղի, փողոցը երթևեկության համար փակ է լինելու»,- ասել է Արտյոմ Սարգսյանը։
Տրանսպորտային 4 երթուղի այդ օրն ուղևորափոխադրումներ կկատարի շրջանցիկ փողոցներով։ Խոսքը հիմնականում վերաբերում է թիվ 22, 40 և 33, 14 համարի երթուղիներին։ Փակ փողոցներում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու խցանումներից խուսափելու համար կոմունալ ծառայությունը ճանապարհային նշաններով է կահավորելու, իսկ ճանապարային ոստիկանությունը հերթապահություն է սահմանելու։
Նշենք, նաև որ այդ օրը՝ ուշ երեկոյան, միջոցառումից հետո տրանսպորտային երթուղիները Անի, Մուշ, Օդանավակայան ու Սովխոզ թաղամասեր ուղևորափոխադրումը կկատարեն անվճար:
17:54 08.04.2025
Վերացվել է կաթի ընդունման կետի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...
17:50 08.04.2025
Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հետևանքով ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած անձը չի տուգանվել. վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության […] ...
17:45 08.04.2025
Վիզաների ազատականացման հեռանկարները` օրակարգում․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանըԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […] ...
17:38 08.04.2025
Քննարկվել է ՀՌՀ 2024 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումըՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […] ...
17:27 08.04.2025
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...