Ֆիլմը ոչ թե աղետի, այլ վերելքի մասին է. Դավիթ Հակոբյանը՝ «Թղթե երազանքի» մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ֆիլմը ոչ թե աղետի, այլ վերելքի մասին է. Դավիթ Հակոբյանը՝ «Թղթե երազանքի» մասին

19:57 23.08.2019

«Շատ հուզիչ պատմություն է: Ամենաուրախալին այն է, որ Գյումրիի մասին է: Ոչ թե ավերածության, դժբախտության, ոչ թե աղետի, այլ վերելքի, վերապրելու ու հաղթանակի մասին է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստադրամայի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում  է ֆիլմում դագաղագործ ուստա Սերոբին մարմնավորած դերասանը՝ Դավիթ Հակոբյանը:

Նա շատերի պես ֆիլմը դեռ չի նայել, բայց վստահ է, որ ամենն արվել է բարձր մակարդակով :

Դավիթ Հակոբյանը սևանցի է, բայց ֆիլմում Գյումրիի բարբառով է խոսում: Այդ հարցում օգնության են հասել արմատները՝ մշեցի լինելը: Մուշից գաղթած պապերը հենց այդ այդ բարբառով են խոսել:

Ուստա Սերոբի կերպարը հեռուստադրամայում առանձնանում է իր խորությամբ ու դրամատիզմով: Ողբերգականությունը, սակայն, լի է նաև ապագայի  հանդեպ անսահման հավատով, իմաստնությամբ: Մտքերը, որ արտահայտվում են այդ կերպարի միջոցով, կարող են կյանքի կողմնորոշիչ դառնալ, օգնել, կարող են թև տալ:

Խոսելով նկարահանող խմբի հետ աշխատանքի մասին՝ դերասանը պատմեց, որ իր համար առաջին հերթին բացահայտում էր ֆիլմի ռեժիսորը՝ Գարրի Զաքարյանը.

«Շատ ճաշակով, փորձառու ու հետաքրքիր տղա էր: Հուսամ, որ նորից ինչ-որ առիթ կունենամ իր հետ աշխատելու, քանի որ ինքն այլ ստանդարտներով էր աշխատում: Հաճույքով էինք աշխատում»:

«Թղթե երազանք» հեռուստադրաման եթերում կլինի սեպտեմբերի 2-ից:

2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով իրականացված բարեգործական ակցիան հնարավորություն տվեց, որ անօթևան ու ծայրահեղ կարիքավոր մի շարք ընտանիքներ հին ու քանդված տնակներից լուսավոր ու բարվոք տուն տեղափոխվեն:

Հաջորդ մարաթոնով Գյումրիի տաղանդավոր և ընդունակ, բայց սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին հնարավորություն տրվեց սովորել, առաջ գնալ: Խոսքը Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու մասին էր: Նկարահանվեցին շատ պատմություններ ու «Շանթին» այս պատմությունները նոր գաղափար հուշեցին:

Սա նոր խոսք էր դառնալու հայկական ֆիլմարտադրության մեջ՝ այս իրական պատմություններով ստեղծել մի բազմասերիանոց ֆիլմ, կյանքի բարդություններին դիմակայելու, չկոտրվելու, չնահանջելու, պայքարելու և հաղթելու մասին:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP