Գյումրիի պատմական միջուկը կարող է դառնալ համաշխարհային ժառանգության մաս. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները Գյումրիում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Գյումրիի պատմական միջուկը կարող է դառնալ համաշխարհային ժառանգության մաս. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները Գյումրիում են

21:55 21.08.2019

Գյումրիում ուսումնասիրություններ են կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին։ Մասնագետներն ուսումնասիրելու և գնահատելու են քաղաքի պատմական միջուկում գտնվող ճարտարապետական հին կառույցների տեխնիկական վիճակն ու վերականգնման հնարավորությունները։ Սրանք կարևոր նախապայմաններ են Գյումրին` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն, ճանաչելու ուղղությամբ: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ:

Նշենք` Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող քաղաքների ցանկում ընդգրկելու հարցն օրակարգում հայտնվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ: 2018 թվականի նոյեմբերին նախագահ Արմեն Սարգսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում  հանդիպեց կառույցի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Առաջին անգամ Գյումրիի հնագույն ու մշակութային հարուստ ժառանգության պահպանության  խնդիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո դիտարկեց Հայաստանի նախագահը, նաև ցանկալի համարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը անմխիթար վիճակում գտնվող շինությունների վերականգնման գործում։

Այս հանդիպումից ամիսներ անց համաշխարհային կազմակերպության մասնագետներն արդեն Գյումրիում այդ արժեքները տեսնելու և գնահատելու առիթ ունեցան Արմեն Սարգսյանի հետ, իսկ այսօր մասնագիտական առաքելությամբ են քաղաքում:

«Մեր առաքելության պահանջը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանը, որպեսզի կարողանանք տեխնիկական աջակցություն ցույց տալ Գյումրիին պատմամշակութային ժառանգությունը պահպանելու  հարցում: Գյումրին գտնվում է սեյսմավտանգ գոտում, և ցանկացած պահի հին կառույցների գոյությունը կարող է վտանգվել»,-իրենց այցի նպատակներն է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության մասնագետները քաղաքի պատմական միջուկի շենքեր դեռ երեկ են այցելել: Հիացած էին  կառույցների ճարտարապետությամբ, որոնց մի մասն անուշադրության, մեծ մասն էլ երկրաշարժի հետևանքով քանդված  շինություններ են, որոնք նույնությամբ վերականգնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները համոզված են, որ հնարավոր է:

Մանրակրկիտ ուսումնասիրություններ են անհրաժեշտ վերականգնման հնարավորությունները գնահատելու համար:

«Կառույցներն առաջին հայացքից թվում է՝  լավ վիճակում են, բայց գոյություն ունեն կառուցվածքային թույլ կողմեր և խնդիրը հիմնականում կառուցատաարրերի մեջ է: Իմ տպավորությամբ` դրանք շատ հեշտ կարելի է վերականգնել, շենքերի ճարտարապետական լուծումներն այդ հնարավորությունը տալիս են, քաղաքի կոլորիտը մեզ համար շատ տպավորիչ է»,- ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների և հակազդման ստորաբաժանման պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին:

Գյումրիի պատմական միջուկում` «Կումայրի» արգելոցի պահպանության ներքո գտնվող 1200 շինությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչելու համար լինելու է մասնագիտական խմբերի ուսումնասիրություն, բայց մինչ այդ անհրաժեշտ է նախ` քաղաքն ընդգրկել Հայաստանի Հանրապետության համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում։ Այս մասին մասնագետները խոսել են Գյումրիի քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում։

«Նախնական ցանկում ընդգրկվելու համար կան հատուկ ձևաչափեր ու գնահատման չափորոշիչներ, այդ գործընթացը տևում է մեկ-երկու ամիս, որից հետո պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ ներկայացնել անվանակարգային փաթեթ։ Մեր այցի հիմնական նպատակն այդ հարցում ձեզ աջակցելն է»,- նշել է Ջիովաննի Բոկկարդին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որպես պահպանվող պատմական ժառանգություն, ընդգրկված է 250 քաղաք: Գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ միայն հին ու գրավիչ կառույցներ ունենալը ցանկում ընդգրկվելու համար բավարար պայման չէ. համաշխարհային կառույցը հայտատու քաղաքների համար ներկայացնում է ևս մի քանի պարտադիր պայման, որոնց բավարարելու դեպքում միայն քաղաքը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

«Առաջին պայմանն է, թե պետությունը ինչ է պարտավորվում անել շինությունների պահպանման համար։ Որպես օրինակ կարող եմ բերել ներքին կանոնակարգումները, որոնք պարտադիր են կառուցապատումների դեպքում, թե ինչպես պետք է կառուցվեն, ինչ սահմանափակումներ կան: Իսկ երկրորդ պարտավորությունը վերաբերում է մարդկային ու ֆինանսական ռեսուրսներին, այսինքն` ինչքան ռեսուրս է հարկավոր պատմական ժառանգությունը պահպանելու համար»,- պարզաբանել է Ջիովաննի Բոկկարդին:

Ջովաննին և Անդրեան Գյումրիում կլինեն երեք օր, այդ ընթացքում գյումրեցի մասնագետների հետ կքննարկեն նաև շինությունների պահպանման ու հնարավոր վերականգնման տարբերակները, ապա իրենց ուսումնասիրությունները կներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Բոլոր չափորոշիչներին համապատասխանելու դեպքում Գյումրին համաշխարհային պատմական ժառանգություն ճանաչելու բուն գործընթացը կսկսվի հաջորդ տարվա փետրվարից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP