Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին

14:36 20.08.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Ամուլսարի հանքի վերաբերյալ կառավարության հասցեին հնչող քննադատություններին:

«Կարդացի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ իմ ամբողջ գրասենյակը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմը լծված են եղել Ամուլսարի ճանապարհները բացելուն, և ամենակարևորը՝ այս գործընթացը փորձում էին կազմակերպել իր՝ Արթուր Գրիգորյանի «ձեռքերով»։

Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ նա անաչառ անձ է, ով դարձել է տարբեր խարդավանքների զոհ, մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ է: Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կարճատև պաշտոնավարման ընթացքում դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ: Եվ ամենակարևորը՝ նա չկարողացավ տանել անաչառ արբիտրի դերը, ինչը պահանջվում է այս կարևոր պաշտոնը զբաղեցրած անձից:

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն թերևս այսօր կբերեմ միայն մի օրինակ՝ ցույց տալու համար այն անհեթեթ իրավիճակը, որի մեջ մենք հայտնվում էինք պարբերաբար պարոն Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ:

Վերջինիս թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիան»-ը հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննարկման փուլում:

Այսպես, համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը։

Որպեսզի պարզ լինի, կուզենայի նաև նշել, որ այս որոշումը շատ դրական էր գնահատվել անգամ «Լիդիան»-ի ներկայացուցիչների կողմից, որոնք պնդում էին, թե ստացվում է, որ այն հիմնական ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում էին տարբեր շրջանակներ, առկա չեն, իսկ Արթուր Գրիգորյանի կողմից ահազանգված Ապոլլո թիթեռի և «Կարմիր գրքում» գրանցված բոլոր բուսատեսակների վերաբերյալ իրենց ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ում բոլոր անհրաժեշտ արձանագրումներն ունեն։

Հետագա հետազոտությունները պարզում են, որ Ապոլլո թիթեռն այդ բարձրությունների վրա չի բնակվում և նույնիսկ եթե իրեն այնտեղ հայտնաբերել են, նա միայն կարող էր այդտեղ «զբոսաշրջիկ» լինել։ Ոզնաթուփ մեխակն էլ լինում է 100-ից ավել տեսակների, և ընդամենը 2 տեսակն է գրանցված «Կարմիր գրքում»։ Դե արդեն կարող եք կռահել, որ Արթուր Գրիգորյանի հայտնաբերածը Կարմիր գրքի տեսակը չէր։

Անդրադառնամ նաև ստուգման ակտը բեկանելու մասին մեր կողմից իրականացվող «լոբբինգին»:

Տեսչական մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վարչապետի աշխատակազմն, իրականացնելով որոշմամբ արձանագրված տեղեկատվության համակողմանի ուսումնասիրություն, առաջարկել էր տեսչական մարմնին բեկանել այն: Ինչու՞: Պարզապես մեզ համար ակնհայտ էր, որ չբեկանման պարագայում բացի դատարանում կառավարության պարտությունը արձանագրելուց՝ ուրիշ այլ արդյունք չենք ունենալու։ Որոշումն այդպես էլ չբեկանվեց, ու «Լիդիան»-ը վարչական բողոք ներկայացրեց տեսչական մարմնի դեմ, բողոքը նույնպես մերժվեց Տեսչական մարմնի կողմից, և հիմա գործը քննվում է դատարանում:

Անդրադառնալով Արթուր Գրիգորյանի պնդմանը, թե ցանկացել ենք իր «ձեռքերով Ամուլսարի ճանապարհները բացել»՝ ասեմ, որ ՀՀ տարածքում նա ճանապարհներ բացելու որևէ իրավասություն երբևէ չի ունեցել, ու եթե նույնիսկ կառավարությունը նման ցանկություն ունենար, ապա կդիմեր նման գործառույթ ունեցող մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը:

Իսկ հայտարարության՝ կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն այնքան անհեթեթ ու անհիմն են, որ նույնիսկ չեմ էլ ցանկանում դրանց անդրադառնալ:

Մենք այսօր նաև պարզեցինք, որ պարոն Գրիգորյանն ամենայն հավանականությամբ պայծառատես է, քանզի պնդում է, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին տեղյակ է եղել դեռևս 8 ամիս առաջ, և դա այն դեպքում, որ համեմատաբար վերջերս հրապարակվեցին ELARD-ի փորձաքննության արդյունքները, և վերջնական որոշման մասին կառավարությունը դեռ չի էլ հայտարարել: Ի վերջո նաև հարց է առաջանում, որ եթե 8 ամիս առաջ նա տեղյակ էր կառավարության որոշման մասին, ինչու՞ էր այսքան ժամանակ լռում:

Առայժմ այսքանը, հաջորդիվ կանդրադառնամ հարուցված քրեական գործին և դրա շրջանակներում իրականացված փորձաքննությանը, ինչպես նաև արբիտրաժային հնարավոր գործին առնչվող հարցերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:55 22.11.2024

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

19:45 22.11.2024

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացված 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ։  Կյանքս կյանքիդ գնով. ավելի քան 80 զինվորի կյանք փրկած 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անունը կրող այս լսարան ԵՊՀ ուսանողները մտնում են մեծ ակնածանքով ու խոնարհումով, հեռանում՝ արիացած: Պատմության այս ֆակուլտետ Վահագնը գալիս էր անգամ, երբ ուսանող չէր […] ...

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

19:40 22.11.2024

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

19:35 22.11.2024

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի թիմի նկատմամբ։ Ավստրիայի հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակն է տարել և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու […] ...

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

19:28 22.11.2024

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ […] ...

BACK_TO_TOP