Գնդեվազի նախկին ղեկավարի որոշմամբ, ի վնաս համայնքի, հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Գնդեվազի նախկին ղեկավարի որոշմամբ, ի վնաս համայնքի, հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին

11:58 20.08.2019

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, կրկին հայտնում ենք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

19:08 18.04.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

18:54 18.04.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

18:48 18.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

18:42 18.04.2025

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

Օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

18:32 18.04.2025

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […] ...

BACK_TO_TOP