Առանց ժողովրդի համաձայնության Ամուլսարը չի կարող շահագործվել. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Առանց ժողովրդի համաձայնության Ամուլսարը չի կարող շահագործվել. Նաիրա Զոհրաբյան

17:30 19.08.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարևորագույն որոշումներ։ Ու եթե Հայաստանի միակ իշխանությունը՝ ժողովուրդը, դեմ է, Ամուլսարը չի կարող շահագործվել։ Սա միանշանակ է։

ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Հ. Գ. Եվ մի հատուկ դիտարկում կոնկրետ կետից ուղղորդվող որոշ էմոցիոնալ սադրիչների համար։ Ամուլսարի շահագործման թույլտվություն Ազգային ժողովը չի տվել, որովհետև նման թույլտվությունը տալ կամ չտալը բացառապես կառավարության իրավասությունն է։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ եթե որևէ քաղաքական ուժի աջակցությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան. որ ի՞նչ անեիք։
Ու մեկ էլ մի նկատառում ԱԺ-ն անվտանգության ռեժիմի մասով։ Երբ հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերի ժամանակ հանրության մի հատված մտավ խորհրդարանի բակ և որոշ «ալպինիստներ» մագլցում էին ԱԺ պատերով՝ պատգամավորների հետ հաշվեհարդար տեսնելու համար, էդ ժամանակ ԱԺ այգին հանրային տարա՞ծք էր, իսկ այսօր, երբ ժողովրդին թույլ չտվեցին մտնել իրենց իսկ «հանրային տարածքը», պարզվում է, հոկտեմբեր 2-ից հետո, փետրվարի 12-ին, ԱԺ նախագահի որոշման թիվ 1.10 կետով սահմանված է որ՝ «Տվյալ տարածքում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն Ազգային ժողովի նախագահի գիտությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի (այսուհետ` Ազգային ժողովի գլխավոր քարտուղար) թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ»:

Ամեն դեպքում, անկախ տարատեսակ սադրիչների ուղղորդված էմոցիաներից, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների շահը՝ առանց աղմուկի և շոուների։ Այս պահին՝ այսքանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP