12:56 19.08.2019
Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բնապահպանների ու հարակից տարածքների բնակիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ենթադրվում է, որ հանդիպումը 2 ժամ կտևի:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ի առջևում հավաքված են բնապահպաններ, ակտիվիստներ, ովքեր իրենց դժգոհությունն ու մտահոգություններն են հայտնում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:
14:43 12.04.2025
44-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքովՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի 10-ին Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։ Նրա ավտոմեքենայի սրահում մարիխուանա, սպիտակ փոշենման զանգված, մեթադոնի լուծույթ, ներարկիչ և դեղահաբեր կային։ Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդը և կազմված […] ...
14:29 12.04.2025
Ֆուտբոլային թնջուկ, անձինք են մեղավո՞ր, թե՞ համակարգը. Հեռանկար բանավեճԱնվիճելի է, որ հայկական ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան: Վեճը այդ խնդիրները լուծելու եղանակների հետ է կապված: Արդյո՞ք կոնկրետ անձինք են մեղավոր, թե՞ համակարգը: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարնե՞րն են ճիշտ, թե՞ իրենց ընդդիմախոսող երկրպագուների խմբերը: Մարզիչնե՞րն են վատը, թե՞ ֆուտբոլիստներն են վատ մոտիվացվում: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն […] ...
14:06 12.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […] ...
13:54 12.04.2025
Թուրքիայում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումըԱնթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը: Կողմերն ընդգծել են բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում։ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ ...
13:42 12.04.2025
Արաղչին Օմանի ԱԳ նախարարին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասինՕմանի և Իրանի ԱԳ նախարարներ Սեյեդ Բադր Ալ-Բուսաիդին ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել Մասկատում՝ իրանա-ամերիկյան բանակցություններից առաջ, որի ընթացքում իրանցի դիվանագետն իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը առաջիկա բանակցությունների վերաբերյալ՝ Իսլամական Հանրապետության տեսակետները ամերիկյան կողմին փոխանցելու համար։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Մասկատ՝ մասնակցելու […] ...
13:33 12.04.2025
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...