13:40 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ի եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը: Սա իր տեսակի մեջ հայկական ֆիլմարտադրության բնագավառում առայժմ եզակի մի կինոպատմություն է: Իրական պատմություն, որ կինոյի մեջ հավաքական կերպարներ են դարձել:
2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով հերթական բարեգործական ակցիան էր նախաձեռնել: Այն երկու ուղղություն ուներ` Լոս Անջելեսում և Երևանում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ «Շանթը» երկու տարբեր հեռուստամարաթոն կազմակերպեց:
Մեկից հանգանակված գումարներն ուղղվեցին Գյումրիի անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը. արդյունքում ծայրահեղ կարիքավոր մի քանի տասնյակ ընտանիքներ դարձան բնակարանատերեր:
Մյուս մարաթոնը բոլորովին այլ նպատակի էր միտված՝ ավելի գլոբալ և ավելի հեռանկարային, որի հիմքում Գյումրիի տաղանդավոր և ընդունակ, բայց սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների կրթության, առաջխաղացման և կայացման գաղափարն էր:
Խոսքը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու մասին էր: Մարաթոնին նախորդող շրջանում մենք Գյումրիում բազմաթիվ այդպիսի երեխաների մասին տեսանյութեր էինք նկարահանում: Այդպիսի երեխաներ շատ կային՝ խելացի և ընդունակ, որոնց ընդհանրացնում էին նաև ընտանեկան, սոցիալական, կենցաղային, ոմանց դեպքում նաև ֆիզիկական խնդիրները:
«Շանթ»-ին այս պատմությունները նոր գաղափար հուշեցին, որը նոր խոսք էր դառնալու հայկական ֆիլմարտադրության մեջ՝ այս իրական պատմություններով ստեղծել մի բազմասերիանոց ֆիլմ, կյանքի բարդություններին դիմակայելու, չկոտրվելու, չնահանջելու, պայքարելու և հաղթելու մասին:
Ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է: Մեզ հետ զրույցում նա նշում է, որ նախ և առաջ պետք էր ցույց տալ օրինակելի հերոս, որին կցանկանային նմանվել հասակակիցները: Ֆիլմը երազանքների իրականացման, աշխատասիրության, համառության և ազնվության շնորհիվ սեփական երազանքներն իրագործելու մասին է:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...