19:51 17.08.2019
«Եթե ասում են 800 մլն, մենք էլ ասում ենք մի քանի միլիարդ մարդկանց առողջությունը, բնության վնասը, մեր հարևանների միջազգային պահանջները»,- SHANTNEWS-ի տաղավարում բնապահպան Նազենի Վարդանյանը Ամուլսարի հանքի գործարկման արդյունքում առաջացած վնասներն է թվարկում՝ հակադարձելով տնտեսական կորուստին, որը գուցե առաջանա, եթե կասեցվի հանքի գործարկումը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը կոչ արեց, որ հաշվարկներն ու վերլուծությունները անեն մասնագետները՝ ներկայացնելով իշխանության տեսլականը.
«Մեր ռազմավարությունը այնպիսին է, որ ժամանակի ընթացքում հանքարդյունաբերությունը` որպես ճյուղ, Հայաստանում էնքան է նվազելու, որ նման խնդիրներ այլևս չեն ծագելու: Բայց էս պահին էդ հարվածը մեր վրա դնելով՝ մենք երաշխավորում ենք, որ հետագայում հանքարդյունաբերությունը էլի պետք է մնա որպես տնտեսության շոգեքարշ: Մենք չենք ընդունում, որ հանքարդյունաբերությունը շոգեքարշ է, բայց անցումային փուլում էդ հարվածներին չենք կարող դիմանալ»:
Բնապահպանը ողջունեց, որ հանքարդյունաբերությունը որպես շոգեքարշ չի ընդունվում և կոչ արեց չընդունել որպես շոգեքարշ այսօրվանից.
«Եթե հանքարդյունաբերությունն այդտեղ սկսվեց, վաղը, մյուս օրը նույնիսկ ես Ամուլսարի մասին չեմ խոսելու, ոնց որ Թեղուտի մասին էլ հետաքրքրություն չկա, որովհետև 700 հա անտառն արդեն վերացել է և դրա մասին խոսելն արդեն իզուր է: Մնում է միայն մարդկանց կյանքի վտանգը: Իսկ Ամուլսարի վերլուծության մեջ մի քանի տողով Քննչական կոմիտեի նախագահը կեղծ տեղեկատվություն մատուցեց Կառավարության նիստին` ասելով, որ Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա այն դեպքում, որ եզրակացության մեջ գրված է՝ դատարկ ապարների լցակույտերից հնարավոր է ստորգետնյա ջրերի արտահոսք, որն աղտոտելու է և այդ աղտոտումը հնարավոր է` հասնի Մադիկենց աղբյուրներ: Մադիկենց աղբյուները Կեչուտի, Ջերմուկի խմելու ջրերն են»:
Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...