Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեզ համար. Սասուն Միքայելյանը՝ Մարտի 1-ի գործի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+5.09 oC

Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեզ համար. Սասուն Միքայելյանը՝ Մարտի 1-ի գործի մասին

14:05 17.08.2019

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին՝ Մարտի 1-ի քրգործի, հրապարակվող ցուցմունքների հետ կապված:

«Ես քաջատեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի»,- ասաց նա՝ նշելով, որ կարծիք հայտնել չի կարող:

Միքայելյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում այն տեղեկությունները, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Արցախից մոտ 700 հոգի է բերվել Երևան:

«Ես կարծիք չեմ կարող հայտնել»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկուց՝ Սամվել Կարապետյանից, սպասո՞ւմ էր, որ նա կարող է զորք բերել, կրակ արձակելու հրաման տալ, Միքայելյանը պատասխանեց.

«Կրակ արձակելու հրամա՞ն: Երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրաման տա, ժամանակը ցույց կտա՝ ինչ է եղել: Որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք ինքը իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու: Ես չեմ խորանում՝ մի քանի տարի առաջ ինչ ա եղել, նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել ժողովրդի վրա, գեներալը, որ իր կյանքը դրել է էդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար»:

Միքայելյանը չցանկացավ պատասխանել թեմային վերաբերող այլ հարցերի, միայն նշեց.

«Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեզ համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ զեկույցը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև նոր առճակատում է առաջացրել

00:29 06.02.2025

Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ զեկույցը ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև նոր առճակատում է առաջացրել

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պաշտոնապես չեն մեկնաբանել Ղազախստանի տրանսպերոտի նախարարության երեկ տարածած նախնական զեկույցը՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստան մեկնող ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման մասին: Հիշեցնենք, Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում 67 մարդ է եղել, որոնցից 38-ը մահացել են: Ի՞նչ եզրակացություններ կան զեկույցում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Սա նախնական զեկույց է և ողբերգության […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

00:23 06.02.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքում

00:17 06.02.2025

Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքում

Հնդկաստանում 26-ամյա բորտուղեկցորդուհի Սուրաբհի Խաթունը ձերբակալվել է Հարկային հետախուզության վարչության կողմից՝ գրեթե մեկ կիլոգրամ ոսկու մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Իրավապահների մոտ կասկած է առաջացրել աղջկա քայլվածքը, ինչի հետևանքով նա կանգնեցվել է մաքսային ստուգման համար։ Երբ Խաթունը հրաժարվել է անցնել ռենտգեն հետազոտություն, մաքսային ծառայողները բժշկական զննում են անցկացրել, որի ընթացքում նրա ուղիղ աղիքում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:06 06.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

23:53 05.02.2025

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ:   ...

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

23:33 05.02.2025

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ «12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման […] ...

BACK_TO_TOP